ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը․ Ջեյմս Օ՛Բրայեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև  կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։

«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Մեզ շատ է ոգեշնչում այն, որ նրանք շարունակում են երկկողմ հագեցած օրակարգ ունենալ և հասցեագրել այն  խնդիրները, որոնք կան նրանց միջև։ Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարող ենք։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք, որոնք ներառում են տնտեսական կապերը, կապերն անվտանգության և քաղաքական ոլորտներում։

Մենք ցանկանում ենք, որ երկու երկրներն էլ շահեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ այն ճանապարհով, որն ամենաընդունելին կլինի։ Ես կարծում եմ, որ սա երկու կառավարությունների համար հերթական մեծ հնարավորությունն է ավելին անելու իրենց ժողովուրդների համար»,- հայտարարել է Օ’Բրայենը։

Նա հավելել է, որ Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է։

Խոսելով Ադրբեջանի մասին՝  Օ’Բրայենը նախ հիշատակել է այդ երկրում առաջիկայում պլանավորված նախագահական արտահերթ ընտրությունների մասին, ապա ասել, որ կարող է խոսել այն դերի մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ խաղաղության համաձայնությունը կնպաստի այդ պլանների իրականացմանը։

«Հիմա մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ սկսած մեր մտահոգություններից որոշ անձանց ձերբակալված լինելու առնչությամբ, վերջացրած երկկողմ հարցերից։ Մենք առաջ գնալու դեպքում լիարժեք օրակարգ կունենանք։ Բայց այս ամենը տեղի է ունենում երկու երկրների միջև ամուր և արժանապատիվ խաղաղության հաստատմանն աջակցելու լույսի ներքո»,- ասել է Ջեյմս Օ՛Բրայենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular