ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ․ Իրանի դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի եւ հայ ժողովրդի համար առանձնակի նշանակություն ունեն բազմադարյա պատմություն ունեցող եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական ջերմ հարաբերությունները, որոնք այսօր էլ դինամիկ զարգանում են. ողջունելով Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին խորհրդարանում՝ ասել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Անդրադառնալով երկկողմ փոխգործակցությանը, որն ընդգրկում է տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, բարձր տեխնոլոգիական եւ բազմաթիվ այլ ոլորտներ՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալներն ավելացնելուն ուղղված ջանքերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւոր ձեռքբերում է համարել «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգումը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ քայլերի արդյունքում առաջիկայում շոշափելի առաջընթաց կարձանագրվի:

Խոսելով ենթակառուցվածքային կարեւոր նշանակության թեմաների մասին` Գեւորգ Պապոյանն ընդգծել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի եւ Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջազգային տրանսպորտային երթուղիների լիարժեք գործարկման անհրաժեշտությունը: Նա կարեւորել է Ագարակ-Քաջարան 32 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքներում Սյունիքի մարզում իրանական ընկերությունների ներգրավումը: Որպես խորհրդարանական եւ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ Գեւորգ Պապոյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի դերը փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում: Նրա խոսքով խորհրդարանական տարբեր ձեւաչափով հարթակները երկկողմ հետաքրքրություն ունեցող բազմաթիվ  հարցեր քննարկելու հնարավորություն են ընձեռում:

Գեւորգ Պապոյանը խոսել է նաեւ Իրանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին, որն ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Նա նշել է, որ Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որը հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ու ամրապնդմանը:

«Հայաստանն այսօր գտնվում է պատմության զգայուն ոլորաններում»,- ասել է Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա ընդգծել է տնտեսական համագործակցության առաջնահերթությունը՝ նշելով, որ քաղաքական հարաբերությունները պետք է հարթեն տնտեսական հարաբերությունների ճանապարհը: Դեսպանը կարեւորել է ենթակառուցվածքների ճիշտ գործարկումը:

Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգային խնդիրներին, «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Գեւորգ Պապոյանը շեշտել է, որ տարածաշրջանային հաղորդակցության ուղիների լիարժեք շահագործման հարցում Հայաստանի եւ Իրանի որդեգրած քաղաքականությունն ու մոտեցումները հիմնականում համահունչ են: Այս առումով նա կարեւորել է ԻԻՀ հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության, սահմանների անքակտելիության, ինքնիշխանության հարցում: «Համոզված եմ, որ համատեղ ջանքերի արդյունքում ի զորու կլինենք մոտ ապագայում ամրապնդել մեր միջպետական համագործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների բարեկեցության եւ տարածաշրջանային կայունության ամրապնդման»,- նշել է Գեւորգ Պապոյանը:

«Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ ռազմավարական հարաբերություններ»,- նշել է դեսպան Մեհդի Սոբհանին:

Հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 11-ին, որին մասնակցել են բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Կարեն Համբարձումյանը, Մարիամ Պողոսյանը, Նարեկ Բաբայանը եւ Դավիթ Դանիելյանը,  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Գեղամ Նազարյանը, Քրիստինա Վարդանյանը եւ Իրինա Գասպարյանը:

Բարեկամական խմբի անդամները եւս կարեւորել են Իրանի հետ հարաբերությունների զարգացման եւ խորացման անհրաժեշտությունը: Քննարկվել են երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, էներգետիկայի, կրթության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular