ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի սարսափելի ու հակահիգիենիկ վիճակը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ BlogNews-ի խմբագրություն է դիմել երիտասարդ մի կին, ով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Նորածնային պաթոլոգիայի բաժանմունքից» իր 25 օրական փոքրիկի հետ երեկ է դուրս գրվել: Կինը BlogNews-ին է տրամադրել լուսանկարներ, որտեղ երևում է՝ ինչ սարսափելի ու անմխիթար վիճակում են գտնվում թե՛ հիվանդասենյակները, թե ՛ կենցաղային պայմաններն ու սանհանգույցը: Դժվար է հավատալ, որ այս անբարվոք պայմանները մայրաքաղաք Երևանի ամենահեղինակավոր մանկական հիվանդանոցներից մեկում են արված: Այնինչ այս վիճակը միայն հիվանդանոցի «Նորածնային պաթոլոգիայի բաժանմունքի» անվճար հիվանդասենյակներում տեղավորված հիվանդների համար է: Իսկ ահա վճարովի պալատնելում ամեն ինչ կոկիկ ու մաքուր է: Մեր զրուցակցի պատմելով՝ հիվանդանոցում բուժվող նորածիններն ու նրանց խնամող ծնողները զրկված են հիգիենայի տարրական պայմաններից:

  

Չկա տաք ջուր, նորմալ սանհանգույց, իսկ երբ բուժքույրերին հարցնում են՝ ինչպես կազմակերպել երեխայի հիգիենան, ասում են՝ միայն թաց անձեռոցիկներով: Հիվանդասենյակում, որտեղ տեղավորվել էր մեր զրուցակիցը, ևս երկու մայր ու բալիկ կային: Բոլոր փոքրիկներն էլ քնում են մայրիկների գրկում՝ հին ու «փոս ընկած» ցանցավոր մահճակալներում, այլ ոչ թե իրենց համար նախատեսված օրորոցներում, որ պարտադիր է 2-3 շաբաթական երեխաների համար: Անսարք ու հազվադեպ մաքրվող սանհանգույցի գարշահոտն ու բորբոսի հոտը ամբողջ բաժանմունքում է: Ջեռուցումն էլ արդեն մի քանի օր է՝ անջատել են, ու այդ մի քանի օրական երեխաներին ծնողները տնից բերած մի քանի ծածկոցներով են փաթաթում այն դեպքում, երբ երեխաները թոքաբորբ ու բրոնխիտ են տանում, և մրսելը նրանց հակացուցված է: Բացի հիվանդանոցի կենցաղային պայմաններից՝ մեր զրուցակիցը բողոքեց նաև բուժանձնակազմից՝ մասնավորապես բուժքույրերից ու հավաքարարներից, ովքեր իրենց պարտականությունները կատարելու համար անպայման սպասում են, որ խնդրես, մի քանի անգամ դիմես. «Բժիշկների մասին ոչ մի վատ բան ասել չեմ կարող: Իսկապես մեծահոգի ու հրաշալի մասնագետներ են, շատ շնորհակալ եմ իրենց: Բուժքույրերի ու հավաքարարների մեջ էլ մեկ-երկու հոգի կային, որ շատ մարդկային էին, սակայն ընդհանուր առմամբ՝ լավ բան ասել չեմ կարող»:

 

Մեր զրուցակցին հատկապես անհանգստացնում է «Դաունի» համախտանիշով ու սրտի արատով ծնված փոքրիկ Մարիայի ճակատագիրը, ում ծնողները լքել են ծննդատանը, իսկ հիվանդանոցի անձնակազմն էլ երեխային տեղավորել էր մեր զրուցակցի հիվանդասենյակում: «Փոքրիկին հիվանդանոցում տեղավորել են մի սենյակում, որտեղ բոլոր նորածինները սուր շնչառական վիրուսներով հիվանդներ էին, ու արդյունքում Մարիան էլ վարակվեց. նա ունի սրտի արատ, ու հիվանդությունը կարող է երեխային կյանք արժենալ: Մարիային պետք է խնամեին բուժքույրերը, սակայն բուժքույրերը շատ անտարբեր էին, երեխան լացում էր ժամերով, ու բուժքույրերից ոչ մեկը չէր մոտենում նրան, մեզ էլ նկատողություն էին անում՝ «գործ չունեք, դուք ձեր հիվանդ երեխաներով զբաղվեք»: Բայց ո՞նց կարելի է հիվանդ, լացող երեխային անուշադրության մատնել, այն էլ՝ այն դեպքում, երբ Մարիան սրտի արատ ունի ու նրան լացել չի կարելի: Ամեն անգամ երեխայի տակդիրը փոխելը մի պատմություն էր դառնում: Մենք՝ մամաներս էինք Մարիային խնամում շատ ժամանակ, որովհետև շատ ազդված էինք նրա վիճակից»:

Ի՞նչ  է լինելու Մարիայի հետ. սա այսօրվա դրությամբ մեր զրուցակցին անհանգստացնող գլխավոր հարցն է: Անհանգիստ ու լարված վիճակում հիվանդանոցից դուրս գրված երիտասարդ մայրիկը ցանկանում է, որ այս հիվանդանոցի խնդիրներին անդրադառնան վերադաս ատյաններում, որովհետև այն վիճակը, որն այնտեղ է, սարսափելի է:

             

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular