Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում կմրցեն «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն
ՍՊՈՐՏԻսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի եզրափակիչի զույգերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Օսասունա»-ին` առավելության է հասել 2:0 հաշվով: Թիմի կազմում աչքի են ընկել Ռոբերտ Լևանդովսկին և Լամին Յամալը:
Իսպանիա Սուպերգավաթի եզրափակիչի ուղեգիրն ավելի վաղ նվաճել էր նաև Մադրիդի «Ռեալ»-ը, որը կիսաեզրափակիչում 5:3 հաշվով առավելության էր հասել «Ատլետիկո»-ի նկատմամբ:
Սուպերգավաթի եզրափակիչը կկայանա հունվարի 14-ին: