Ընտրությունների շեմին ամերիկացիները ցանկանում են «ապակայունացնել» իրավիճակը ՌԴ-ում. Նարիշկին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱրտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ մարտին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին ԱՄՆ-ն Ռուսաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու փորձեր է ձեռնարկում, հայտարարել է ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է Интерфакс-ը։
«Ռուսաստանում նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ ԱՄՆ ուժային կառույցներում ավելի բարդ միջոցներ են մշակում դեմոկրատական գործընթացներին ապօրինի միջամտության համար»,- նշել է նա։
Նարիշկինը հավելել է, որ Վաշինգտոնը մտադիր է ակտիվացնել ամերիկյան փոխանակման ծրագրերի շրջանավարտ ռուսաստանցիների հետ աշխատանքը։
«Վաշինգտոնը մեծացնում է քայլերը այդ քաղաքացիների հետ կապերի վերականգնման, նրանց հետ վստահելի հաղորդակցության հաստատման հարցում։ Հետագայում ակնկալվում է նախկին ուսանողներին ռուսական իշխանությունների դեմ պայքարում ակտիվ ներգրավման անցնել»,- հայտարարել է նա։
Նա նշել է, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունների նախաշեմին ամերիկացիները կառչում են Ռուսաստանում ներքաղաքական իրավիճակի «ապակայունացման» ամենափոքր հնարավորությունից անգամ։