Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ճանապարհային դեպարտամենտից» տեղեկացնում են, որ Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: