Ուկրաինան հայտարարել է, որ Աբխազիայում ռուսական բազան օրինական թիրախ կլինի Կիևի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ռազմածովային նավատորմի դրոշով նավերը լեգիտիմ թիրախներ կլինեն Ուկրաինայի համար ցանկացած վայրում։ Այս մասին «Ուկրաինսկոյե պրավդա»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեյժպապան։
«Նման տեղեկություններ կան. դա այնքան էլ բազա չէ, այլ բազավորման կետ, ամենայն հավանականությամբ նավի անձնակազմի վերախմբավորման համար: Որովհետեւ դուք չեք կարող ամբողջ նավատորմը մեկ բազայում պահել: Ավելին, Նովոռոսիյսկը ռազմաբազայի համար այնքան էլ հաճելի նավահանգիստ չէ եղանակային պայմանների պատճառով, հատկապես ձմռանը»,- ասել է նա, հաղորդում է РБК-Украина-ն։
Ինչպես բացատրել է Նեյժպապան, Սևաստոպոլի բազան շատ փակ է, պաշտպանված է քամիներից և աշխարհագրորեն հարմար է նավերը խարսխելու համար։ Իսկ դիմացի Նովոռոսիյսկ նավահանգիստը անհարմար է նավերի համար։
Այն հարցին, թե արդյոք Աբխազիայում ռուսական բազան օրինական թիրախ կլինի Ուկրաինայի համար, նա պատասխանել է. «Մեզ համար օրինական թիրախ է ցանկացած նավ, որը լողում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սուրբ Անդրեյի դրոշով: Որտեղ էլ նա լինի, աշխարհի օվկիանոսների ցանկացած կետում»: