ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը «ջրում» է Փաշինյանի խաղաղության ձգտումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ դեկտեմբերի վերջին ստացված ադրբեջանական հերթական առաջարկներում որոշակի հետընթաց կա։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Հունաստանի իր գործընկերոջ հետ ասուլիսում հաստատել է այդ տեղեկությունները, մանրամասներ, իհարկե, չի հայտնել։

Հայկական կողմն ընդհանրապես չի հայտնում ոչ հետընթացների, ոչ առաջընթացների մանրամասները, փոխարենը՝ ընթացող բանակցությունների և Ադրբեջանի ախորժակի մանրամասների մասին հայկական կողմը սովորաբար իմանում է հենց Ադրբեջանից։

Նախագահ Իլհամ Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել մի քանի լրատվամիջոցների և բառացի անցել սպառնալիքների լեզվին։ Ըստ Ալիևի, եթե Զանգեզուրի միջանցք չբացվի, Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը որևէ այլ կետում չի բացի: «Այդ դեպքում նրանք ավելի շատ վնաս կստանան, քան՝ օգուտ»,- պնդել է Ադրբեջանի նախագահը, հավելել, թե մարդիկ ու բեռներն Ադրբեջան պետք է հասնեն առանց ստուգումների։ Ընդհանրապես Ադրբեջանն արդեն տարվա սկզբից կտրուկ ավելացրել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հռետորաբանությունը և անցել ակնհայտ պահանջներ ներկայացնելուն, ինչպես նաև նման պահանջներ ներկայացնելու մասով չափազանց ակտիվ է նաև Թուրքիան։

Մեկ այլ դեպքում էլ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե մտադիր չեն դուրս գալ Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածներից, որը գրավել են, ավելին, ըստ Ալիևի, քանի դեռ սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն քննարկվել, Հայաստանի սահմանը հստակ չէ։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ամբողջությամբ ջրում է Նիկոլ Փաշինյանի երազանքները՝ Հայաստանի 29800 քառ.կմ տարածքի մասին։ Պրահայում կայացած հանդիպումից հետո Փաշինյանը շտապեց պնդումը, թե Ադրբեջանի տարածքը 86600 քառ.կմ է, իսկ Հայաստանինը՝ 29800 քառ.կմ, ընդ որում, ըստ փաշինյանական իշխանության ներկայացուցիչների՝ Ադրբեջանը բանավոր համաձայնվել է այս պահանջին։ Ըստ էության, Իլհամ Ալիևը պարզ ակնարկում է, որ թքած ունի բոլոր պայմանավորվածությունների վրա։

Արմինե Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular