ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժաննա Անդրեասյանն արհամարհում է իր վերադասի հրամանը ու չի կատարում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունվարի 5-ին Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պոկեց սանհանգույցի ցնցուղը պատից, պարզեց նախարարի կողմը, հրապարակավ բանավոր հրամայեց ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին պարզել դպրոցում տեղադրված ծորակի գինը, համեմատել փաստաթղթերում ներկայացված տեխբնութագրի և արժեքի հետ ու զեկուցել իրեն: Վարչապետի հրամանը մինչ օրս կատարված չէ:

ArmLur.am-ը դիմեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին՝ պարզելու՝ ինչպես է Փաշինյանը վերաբերվում նախարարի այս վերաբերմունքին, երբ նրա բանավոր հրամանը անկատար է մնացել: Ի պատասխան՝ խոսնակն ասաց.
«Վարչապետի հանձնարարականը հրապարակային է եղել, պատասխանների համար կխնդրեմ դիմել համապատասխան գերատեսչություններ՝ ԿԳՄՍՆ կամ Քաղաքաշինության կոմիտե»:
Իհարկե, մեր հարցը ուղղված էր կոնկրետ վարչապետին, որի հրամանները դարձել են օդում թողած պղպջակ: Ամեն դեպքում, ArmLur.am-ը հարցում ուղարկեց ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու՝ արդյոք Ժաննա Անդրեասյանը ճշտել է ցնցուղի արժեքը: Նախարարությունից պարզաբանել են, որ ոչինչ չի արվել, քանի որ
Քաղաքաշինության կոմիտեի դաշտում է խնդիրը:

Մինչդեռ, հրապարակված տեսանյույթում հստակ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը հանրահայտ ցնցուղը տալիս է հենց Ժաննա Անդրեասյանի ձեռքը (ճիշտ է, նախարարի փոխարեն այն վերցնում է Քաղշինկոմիտեի տեղակալը) ու անձամբ նրան է հրահանգում ճշտել դրա արժեքը:
Փաստացի Ժաննա Անդրեասյանը արհամարհում է իր վերադասի հրամանը ու չի կատարում: Թե ինչ գին կարժենա Պետրոս Ղազարյանի կնոջ համար այս պահվածքը, ժամանակը ցույց կտա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular