ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արման Եղոյանը՝ Եվրամիության՝ Հայաստանին Ուկրաինայի գործիքով աջակցելու ծրագրի դադարեցման մասին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի՝ հարցազրույցում հնչեցրած ուշագրավ հայտարարությանը, գրել էր, որ Եվրամիությունը վերջերս օրակարգից հանել է Հայաստանին Ուկրաինայի գործիքով աջակցելու ծրագիրը՝
«European Peace Facility»:

Փորձագետի մեկնաբանությամբ՝ այդ գործիքով են օգնում Ուկրաինային, ինչի շնորհիվ այդ երկիրը տասնյակ միլիարդավոր զենք-զինամթերք է ստանում Եվրամիությունից:
Ըստ Ստեփան Գրիգորյանի՝ Հայաստանի մասով ծրագրի չեղարկման պատճառը եղել է Նիկոլ Փաշինյանի՝ Սանկտ-Պետերբուրգ վերջին այցը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր,
ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին՝ հետաքրքրվելով, թե ինչու են այնպիսի արտաքին քաղաքականություն վարում, որի արդյունքում զրկվում ենք նման ռազմական աջակցությունից:

Իշխանական պատգամավորն ասաց, որ իրեն հայտնի չէ ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասով, որը չեղարկվել է.
«Ծրագրի անունը՝ «ուկրաինական գործիք», ինքնին հուշում է, որ այն նախատեսված է Ուկրաինայի համար:
Դա 2023թ.-ին է հաստատվել եւ վերաբերում է Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնմանը, մոտ 50 միլիարդի ծրագիր էր ու առնչվում է միայն ու միայն Ուկրաինային:
Իսկ Հայաստանին աջակցության մասով բազմաթիվ ծրագրեր, փաթեթներ կան, որոնց մասին երկար կարելի է խոսել: Ինձ հայտնի չէ նման ծրագիր, որը չեղարկվել է ԵՄ-ի կողմից, առավել եւս՝ վերջերս:
Բոլոր մեր ծրագրերը՝ ԵՄ-ի հետ համատեղ, իրագործվել են, բոլոր ծրագրերն իրենց հունով գնում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular