ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2024 թվականի մարտահրավերներն ու հավանական սպասելիքները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականը գլոբալ առումով բարդ տարի էր, լի ճգնաժամային իրադարձություններով։ Նոր աշխարհակարգի ձևավորման փուլում միջազգային հարաբերությունները դարձել են քաոսային ու կոնֆլիկտային։ Աշխարհի տարբեր մասերում հակամարտություններ են ծագում, իսկ եղածները՝ բորբոքվում։ Ընդհանուր առմամբ, առաջնային պլան են մղվել ոչ թե միջազգային իրավունքը և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները, այլ ուժի գործոնն ու սանձարձակ գործողությունները։ Անցած տարվա ընթացքում էր, որ միջազգային հանրության անգործության պայմաններում Ադրբեջանը կատարյալ շրջափակման մեջ պահեց Արցախը, ապա նաև ձեռնամուխ եղավ Արցախի դեմ ռազմական ագրեսիային ու հայաթափմանը։

Պարզ է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է աստիճանաբար հոշոտել հայկական պետականությունը։ Ինչքան էլ խոսվի խաղաղության պայմանագրի կնքման մասին, միևնույնն է, Ադրբեջանը տրամադրված է մինչև վերջ զիջումներ ստանալ Հայաստանից։ Պատահական չէ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման դուրս չի գալիս օրակարգից։ Վերջերս էլ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե Թուրքիան ակնկալում է իրականացնել «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծը մինչև 2029 թվականը։ Իսկ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումն ուղղակի կարող է առիթ դառնալ Հայաստանի տարածքն օկուպացնելու, հայկական պետականության հիմքերը սասանելու համար։ Նման դրամատիկ իրադարձությունների ծավալման համար նպաստավոր պայմաններ է ապահովում միջազգային ընդհանուր աշխարհաքաղաքական լանդշաֆտը, երբ փոխվում է ուժերի բալանսը։

Ռուսաստանի հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայում ռազմական թատերաբեմի վրա, ուստի ռուսական կողմն իր դիրքերը մեր տարածաշրջանում զիջում է Թուրքիային ու հանդուրժում է, որ Անկարան իր ոտքն ամրացնի Հարավային Կովկասում, միայն թե չմիանա Ռուսաստանի դեմ հաստատված արևմտյան պատժամիջոցներին։ Միևնույն ժամանակ, միջազգային հարաբերություններում առաջնային պլան է մղվել հանկարծակիության գործոնը։ Օրինակ՝ դժվար էր կանխատեսել, որ անցած տարվա հոկտեմբերին «Համասը» կարող էր նման հանկարծակի հարձակում իրականացնել Իսրայելի դեմ։ Նույնպես էլ բացառված չէ նաև տարածաշրջանային բախման հավանականությունը՝ մանավանդ այն պայմաններում, երբ արաբա-իսրայելական հակամամարտությունն ինչ-որ պահի կարող է ավելի ծավալվել՝ ներառելով տարածաշրջանի այլ պետությունների։ Ադրբեջանը շահագրգռված է, որ Իսրայելն ԱՄՆ-ի աջակցությամբ Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսի, քանի որ դրա արդյունքում Թուրքիան ու Ադրբեջանն անկաշկանդ գործելու և պանթուրքական ծրագրերը կյանքի կոչելու հնարավորություն կստանան։

Մյուս կողմից էլ՝ պատահական չէ, որ Բաքուն փորձում է ամեն կերպ սրել հայ-իսրայելական հարաբերություններն ու Հայաստանին ներկայացնել որպես հակասեմիտական պետություն։ Իսկ այդ ֆոնին էլ Երուսաղեմի հայկական թաղամասը պարբերաբար հարձակման է ենթարկվում։ Զուգահեռ՝ հաշվի առնելով ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների սրացումը՝ Հայաստանի համար լուրջ վտանգ կարող է լինել աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների բախման թատերաբեմում հայտնվելը։ Օրինակ՝ Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրներ կարող է ունենալ, եթե սրի Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման դեպքում Երևանը կարող է հայտնվել արևմտյան պատժամիջոցների տեսադաշտում։ Մեր երկրի համար լուրջ մարտահրավեր կարող է լինել ներքին անկայունությունը, քանի որ արտաքին մարտահրավերները կարող են նաև ներքաղաքական սրացումների, հանրային տարբեր շրջանակների միջև լարվածության պատճառ դառնալ։

Ուստի 2024 թվականի համար անհրաժեշտ է նախատեսել որոշակի ուղղություններով զարգացումները, որոնք էլ կկանխորոշեն Հայաստանի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։ Արտաքին դաշտում Հայաստանից պահանջվում է շատ նուրբ քաղաքականություն վարել տարբեր ուժային կենտրոնների հետ, ժամանակ շահել կորցրած ներուժը վերականգնելու համար, իսկ մյուս կողմից էլ՝ հակառակորդին թույլ չտալ զիջումներ կորզել։ Ինչ վերաբերում է ներքին իրադրությանը, ապա հարկավոր է շեշտը դնել հանրության դիմադրական ոգին ուժեղացնելու վրա և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել ազգային արժանապատվության վերականգնման ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular