ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բեռնարդ Շոուի 25 ամենաիմաստուն մտքերը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Բեռնարդ Շոուն իռլանդացի մեծագույն գրող է: Գրականության ոլորտում արժանացել է «Նոբելյան մրցանակի», իսկ «Պիգմալիոն» ֆիլմի սցենարի համար` «Օսկարի»:

Նա գրել է 63 պիես, մի քանի վեպ, քննադատական աշխատություններ, էսսեներ և ավելի քան 250 000 նամակներ:

Բ. Շոուն կյանքի ընթացքում դարձել է հայտնի դրամատուրգ և քննադատ: Իր աշխատություններում Շոուն միշտ բարձրացնում էր ժամանակի ամենաթեժ խնդիրները:

Խորհուրդ եմ տալիս Ձեզ ծանոթանալ այս մեծ մարդու փիլիսոփայությանը: Ստորև ներկայացված են Բեռնարդ Շոուի լավագույն ցիտատները, որոնք մտածելու տեղիք են տալիս:

Image result for bernard shaw

1. Աշխարհը կազմված է անբաններից, ովքեր ուզում են գումար ունենալ` առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել` առանց հարստանալու:

2. Հիմա, երբ մենք սովորել ենք թռչել օդում, ինչպես թռչունները, լողալ ջրում, ինչպես ձկները, մեզ մնում է միայն մի բան սովորել. ապրել երկրի վրա` մարդու նման:

3. Ատելությունը վախկոտի վրեժն է իր զգացած վախի նկատմամբ:

4. Իդեալական ամուսինն այն տղամարդն է, ով կարծում է, որ ունի իդեալական կին:

5. Եթե Դուք ունեք մեկ խնձոր, և ես ունեմ մեկ խնձոր, ապա խնձորներով փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կմնա մեկական խնձոր: Իսկ եթե Դուք ունեք մեկ գաղափար և ես ունեմ մեկ գաղափար, ապա փոխանակվելու դեպքում մեզանից յուրաքանչյուրի մոտ կլինի երկուական գաղափար:

6. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես, եթե Դուք նաև հիմար եք:

7. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտությունն է:

8. Երբեմն պետք է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի շեղեք նրանց` Ձեզ կախելու մտադրությունից:

9. Հարազատի նկատմամբ ամենամեծ մեղքը ոչ թե ատելությունն է, այլ անտարբերությունը. սա է իրական անմարդկայնության գագաթնակետը:

10. Կանայք կարծես միանգամից կռահում են, թե ում հետ ենք մենք պատրաստվում նրանց դավաճանել: Երբեմն նույնիսկ ավելի շուտ, քան դա մեր մտքով կանցնի:

11. Չկա այդպիսի կին, ում հաջողվել է ասել՝ «Մինչ հանդիպում», ոչ պակաս, քան երեսուն բառով:

12. Ավելի հեշտ է ապրել կրքոտ կնոջ հետ, քան ձանձրալի: Ճիշտ է, նրանց կարող են խեղդել, բայց հազվադեպ են լքում:

13. Ալկոհոլը անզգայացում է, որը թույլ է տալիս տանել «կյանք» կոչվող վիրահատությունը:

14. Մարդկանց, ովքեր չեն տիրապետում իրականության ընկալման օբյեկտիվ զգացմանը, հաճախ անվանում են ցինիկ:

15. Նա, ով կարողանում է, անում է, իսկ ով չի կարողանում, սովորեցնում է մյուսներին:

16. Փորձեք ձեռք բերել այն, ինչ սիրում եք, թե չէ Դուք ստիպված կլինեք սիրել այն, ինչ ձեռք եք բերել:

17. Ծերանալը ձանձրալի է, բայց դա երկար ապրելու միակ միջոցն է:

18. Միակ դասը, որ կարելի է սովորել պատմությունից, այն է, որ մարդիկ պատմությունից ոչ մի դաս չեն քաղում:

19. Ժողովրդավարությունը փուչիկ է, որը կախված է մեր գլխավերևում և ստիպում է մեզ ապշահար նայել վերև, մինչ ուրիշ մարդիկ մտնում են մեր գրպանները:

20. Սովորեք ոչ մեկին ոչինչ չպատմել: Այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

21. Եթե առողջ բանականությունը և աշխատասիրությունը կոմպենսացնում են Ձեր տաղանդի պակասը, ապա Դուք կարող եք լինել հանճարների հանճարը, սակայն հիմարաբար ավերում եք Ձեր կյանքը:

22. Տիտղոսներն ու կոչումները հորինվել են այն մարդկանց համար, ում ծառայությունները երկրի համար անժխտելի են, բայց այդ երկրի ժողովրդի համար` անհայտ:

23. Համբավը դիմակ է, որը մարդիկ հագնում են այնպես, ինչպես տաբատը և բաճկոնը:

24. Բնությունը չի հանդուրժում դատարկություն. երբ մարդիկ չգիտեն ճշմարտությունը, նրանք բացերը լցնում են հորինվածքով:

25.
 Մարդը նման է աղյուսի. որքան այրում ես, այնքան ամրանում է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular