ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար սահմանվել են բաշխման ցանցին միացման ավելի ցածր վճարներ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշմամբ հաստատեց մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերի համար սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման ավելի ցածր վճարներ՝ նպատակ ունենալով լրացուցիչ խթանել մարզերում բնակարանաշինությունը։

«Մասնավորապես, առաջարկվում է մարզերում կառուցվող բազմաբնակարան շենքերում մեկ բնակարանի միացման վճարը սահմանել 10 կՎԱ հզորության դեպքում 469 հազար դրամ (նախկին 693 հազար դրամի փոխարեն), իսկ 14 կՎԱ հզորության դեպքում 541 հազար դրամ (նախկին 790 հազար դրամի փոխարեն)։

Հիշեցնենք, որ բազմաբնակարան շենքում բաժանորդ դառնալու համար դիմող անձից/բաժանորդից միացման վճար չի գանձվում, հաշվի առնելով, որ բազմաբնակարան շենքը տեխնոլոգիական առումով հանդիսանում է մեկ միասնական սպառման համակարգ, ուստի սահմանված է, որ բազմաբնակարան շենքի միացման համար միացման պայմանագիրը կնքում ու միացման վճարը վճարում է շենքի կառուցապատողը։ Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ բաժանորդ պետք է դառնա այն միավորը, որը բազմաբնակարան շենքի միացման ժամանակ չի հանդիսացել առանձին գրանցման օբյեկտ (օրինակ՝ բնակարանի կիսվելու դեպքում), որի ժամանակ նոր բաժանորդը վճարում է այնքան, ինչքան ժամանակին վճարել է կառուցապատողը»,- ասված է  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular