ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Գերապետրիտիսը քննարկել են ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների հետագա զարգացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսին:

Կառավարությունից հայտնում են, որ ողջույնի խոսքում Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի նախարար, ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեզ համար շատ կարևոր այց է, որովհետև մենք բավականին ընդգրկուն օրակարգ ունենք եղբայրական և բարեկամ Հունաստանի հետ, ինչպես նաև շատ կարևոր համագործակցություն՝ Եվրոպական Միության շրջանակում։ Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Հունաստանը Եվրոպական Միության և ընդհանրապես, միջազգային հանրության հետ միասին մատուցել և մատուցում է մեզ։ Իհարկե, մենք չենք կարծում, որ կարողացել ենք ամբողջությամբ օգտագործել մեր հարաբերությունները զարգացնելու ներուժը, թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ առումով։ Հուսով եմ, որ այս այցի արդյունքում կբարձրացնենք այդ ներուժի օգտագործման մակարդակը։ Կխնդրեմ Ձեզ փոխանցել իմ ջերմագին ողջույնները վարչապետ Միցոտակիսին։ Հույս ունեմ, որ նրա հետ հանդիպելու նոր հնարավորություններ կլինեն։ Կարծում եմ՝ շատ կարևոր առանձնազրույց ենք ունեցել Գրանադայում, և, իհարկե, Հունաստանի հետ մեր հարաբերությունների խորացումը շատ կարևոր է մեզ համար»։

Իր հերթին Հունաստանի ԱԳ նախարարը նշել է. «Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և Ձեզ անձամբ տեսնել։ Շատ արդյունավետ ու կառուցողական հանդիպում ունեցա իմ ընկեր և գործընկեր արտգործնախարար Միրզոյանի հետ։ Մեր երկու ազգերը կապված են ամուր պատմական կապերով, և մենք ոչ միայն ցանկանում ենք պահպանել այս կապերը, այլ նաև առաջ մղել դրանք, որովհետև կարծում ենք, որ հայ ժողովուրդը ոչ միայն մեր գործընկերն է, այլ նաև մեր մտերիմ ընկերը։ Մենք դարերի խորքից եկող եղբայրական հարաբերություններ ունենք։ Պարոն վարչապետ, իմ այս այցը կարևոր ազդանշան է մեր երկկողմ հարաբերությունների համար և մեր երկրի վարչապետի պատրաստակամության մասով, ով Ձեզ է հղում ջերմ ողջույններ: Ընդգծեմ, որ Հունաստանի կառավարութունը պատրաստակամ է Հայաստանին սատարելու բոլոր հնարավոր ուղղություններով, ինչպես Եվրոպական միության հետ հարաբերություններում, այնպես էլ Հայաստանի Եվրոպական ընտանիք ինտեգրման երկխոսության հեռանկարի շրջանակներում»:

Զրուցակիցները քննարկել են հայ-հունական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկվել են քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում փոխգործակցությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացման հնարավորություններին առնչվող թեմաներ:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության հետևանքով բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերի վերաբերյալ: Այս առումով, կողմերը կարևորել են միջազգային հանրության աջակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular