ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել իր քաղաքացուն. Բաքուն պահանջել է չմիջամտել իր ներքին գործերին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու կալանավորումը. խոսքը Մարթին Ռիանի մասին է. Բաքվի և Փարիզի միջև լարված հարաբերությունների ֆոնին՝ Ադրբեջանը ֆրանսիացուն մեղադրում է լրտեսության համար:

Ինչպես նշում է Reuters-ը, իր հայտարարության մեջ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հաստատել է կալանավորումը՝ հավելելով, որ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են երկու անգամ այցելել տղամարդուն։

«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», - հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Ի պատասխան Բաքուն կոչ է արել ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ֆրանսիայի քաղաքացու կալանավորման առնչությամբ։

«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պնդումները Ֆրանսիայի քաղաքացու անհիմն կալանավորման վերաբերյալ որևէ հիմք չունեն։ Այս հայտարարությունը իրականության խեղաթյուրում է, Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձը»,- ասել է Հաջիզադեն։

Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բանավոր նոտա է ուղարկել Ֆրանսիայի դեսպանատուն՝ նշված անձի և Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի համագործակցության հարցը ուսումնասիրելու նպատակով։ Ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ և համագործակցել հետաքննության հետ։

«Այդ կապակցությամբ դեսպանատան այս երկու աշխատակիցն դրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական գործողություններին»,- ասել է Հաջիզադեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular