ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլական «գեոպոլիտիկ շպագատի» ցավոտ հետևանքները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գաղտնիք չէ, որ ոչ միայն Հարավային Կովկասը, այլ հենց Հայաստանը դարձել է գլոբալ աշխարհաքաղաքական բախումների հիմնական առանցքում և գրեթե ամենօրյա ռեժիմով ականատես ենք դառնում «գեոպոլիտիկ շպագատի» ամենատարբեր դրսևորումների, որոնք ակնհայտորեն չեն բխում հայկական շահերից։ Դեռևս 2018-ի՝ Բոլթոնի այցից հետո պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի առաջ հստակ խնդիր կա դրված՝ Ռուսաստանին ամեն գնով հանել հարավկովկասյան տարածաշրջանից, նաև դա էր մտնում «պատմական կաղապարներից» դուրս գալու հայտնի թեզի մեջ։ Խնդիրը դրված էր, սցենարը գրված, մնում էր այն ճիշտ ու համապատասխան որակի ներկայացվեր ու կիրառելի դարձնել, ինչին և անցնող 5 տարիների ընթացքում ականատես դարձանք։

Թերևս կարող ենք արձանագրել, որ վերջին 2-3 տարիներին ականատես ենք լինում մի գործընթացի, որով հայաստանյան իշխանությունների կողմից փորձ է արվում ցույց տալ, որ հետպատերազմյան բոլոր զարգացումների պատասխանատուն ՌԴ-ն է, հատկապես, երբ խաղաղապահներ ունի տեղակայած Արցախի տարածքում։

Հենց այս քայլերով էլ Փաշինյանն ու իր վարչախումբն ամեն ինչ անելու է, որպեսզի, հանրությանը հերթական պոպուլիզմի չափաբաժինը հրամցնի և հետագայում բացատրի նաև ՀՀ աշխարհաքաղաքական փոփոխությունը դեպի Արևմուտք։ Շատ կարևոր է ընգծել, որ փաստացի Ռուսաստանը չի ուղղորդել կողմերին տեղափոխվել Արևմուտք՝ բանակցությունների նպատակով, որտեղ էլ համաձայնեցվեց Պրահայի հայտարարությունը, և տեղի ունեցան հետագա զարգացումները, սա փաստ է, և փաշինյանական գվարդիան ինչ էլ անի՝ ոչ մի փաստական ապացույց ու տրամաբանված կոնտենտ չի կարող ներկայացնել։

Եթե հետհայացք գցենք տեղի ունեցած զարգացումներին, ապա միանշանակ առկա է այն դրվագը, որ ստեղծված իրավիճակում ՌԴ-ն տարածաշրջանային լրիվ այլ առաջնահերթություններ էր դրել՝ փորձելով փոքր քայլերով գնալ առաջ, լուծել շատ հարցեր, որոնք թույլ կտան հետագայում անդրադառնալ նաև ամենաբարդ հարցերին։ Միաժամանակ, սակայն, մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտք կոչվածը շտապեցնում է, քանի որ ցանկանում է շարունակվող գլոբալ պատերազմի ֆոնին ՌԴ-ին դուրս բերել բոլոր ռեգիոններից՝ արագ միջնորդելով, որպեսզի կողմերը պայմանավորվեն, իսկ պայմանավորվածությունների որակը որևէ մեկին չի հուզում։ Ուստի, պետք է տարբերել փաստերը և ուղղորդված քարոզչությունը Ռուսաստանի դեմ, որը հստակ նպատակներ ունի։ Հենց սա է այն հիմնական մեխը, որի վրա խաղում է Արևմուտքը՝ հնարավոր բոլոր հատվածներից դուրս բերել ռուսական գործոնը, իսկ տվյալ պետության շահերն ու վնասները նրա համար հետին պլանում են։

Ավելին, սենսացիոն բացահայտում արած չենք լինի, եթե շեշտենք, որ ոչ մի տրամաբանություն չկա, և բացառապես ՀՀ շահերից չի բխում ԵԱՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ կառույցները լքելը. դրանց հետագա ռիսկերն անխուսափելի են։ Մասնավորապես, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ԵԱՏՄ-ից Հայաստանը հսկայական օգուտներ է ստանում, բնականաբար, ՀՀ-ն սրանից, գազի արտոնյալ գներից և ԵԱՏՄ արտոնություններից ընդհանուր առմամբ չի ցանկանում հրաժարվել, քանի որ դրան այլընտրանք չունի։

Այնպես որ ևս մեկ անգամ ականատես ենք լինում, թե ինչպես են ոտնահարվում ՀՀ շահերը՝ դրանք ծառայեցնելով Փաշինյանի թուրքական տերերի անձնական նպատակներին, որոնց դրսևորումներն ու իրական նկրտումները ոչ միայն չեն քողարկվում, այլ ցցուն երևում են նրանց խոսույթում ու հռետորաբանության մեջ։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular