ԵՄ դիտորդական առաքելությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի անվտանգության համար. Միրզոյան (տեսանյութ)
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻսկապես երկար ճանապարհ կա անցնելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործընթացում։
Այս մասին Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը վստահեցրեց, որ հիմա քննարկման սեղանին են մի շարք կոնկրետ գործողություններ և ծրագրեր։
Միրզոյանը կաևորեց հատկապես ԵՄ քաղաքացիական դիտորդների նշանակությունը մեր երկրի համար։
«Այժմ Հայաստանի համար հատկապես անվտանգության հարթությունում կենսական, չափափազանց կարևոր նշանակություն ունի ԵՄ դիտորդական առաքելությունը։
Սա ևս մեկ կարևորագույն գործոն է, որն անվտանգություն և խաղաղություն է ապահովում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գոտում։ Սա ևս մեկ ոլորտ է, որը ենթակա է շարունակական զարգացման»,- ընդգծեց Միրզոյանը։