ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը հնարավոր է նախատեսի Ադրբեջանի բեռների և քաղաքացիների շարժի դյուրացումներ, բայց իրավազորության շրջանակում․ Խանդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ համար շատ կարևոր է ապաշրջափակման գործընթացը և բազմիցս ասել եմ, որ այն ունի սկզբունքներ։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Նրա պնդմամբ՝ միջանցքային տրամաբանությամբ խոսելը Հայաստանի համար անընդունելի է։

«Եթե Ադրբեջանն ընդունի դեռևս անցած տարի երկու երկրների առաջնորդների կողմից համաձայնեցված հայտնի սկզբունքները, դրա շրջանակում, այո, հնարավոր է նախատեսել ադրբեջանական բեռների, ավտոմեքենաների քաղաքացիների շարժի դյուրացումներ, որպեսզի այն վախերը, ռիսկերը, որոնք կան թե՛ մեզ մոտ, թե՛ Ադրբեջանում, հնարավոր լինի որոշակիորեն կառավարել։

Եթե ճանապարհներն ապաշրջափակվեն, այն պետք  է լինի ՀՀ-ի իրավազորության ներքո, սա նաև նշանակում է, որ անվտանգությունը ևս պետք է ապահովի ՀՀ-ի տարածքում»,-ասաց նա շեշտելով, որ այս սկզբունքների մասին պետք է բանակցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular