Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 71 դեպք, արձանագրվել է 9 ՃՏՊ, զոհվել 1 մարդ, վիրավորվել՝ 12-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 71 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 5-ական, խուլիգանության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողության և վստահված գույքը հափշտակելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, կողոպուտի, պետական ունեցվածքի գողության, շորթման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, բժշկական օգնություն և սպասարկում ապօրինի իրականացնելու, ընտանեկան բռնության, ինքնասպանության հասցնելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: