ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են համբուրվում հորոսկոպի նշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խոյ  

Խոյերը համբուրվում են միայն այն ժամանակ, երբ տրամադրություն են ունենում. ի դեպ, այդ ժամանակ նրանք պատրաստ են համբուրել նույնիսկ պատահական անցորդին, եթե նա, իհարկե, Խոյերին հաճելի է։ Այս նշանի տակ ծնվածները առավել կրքոտ են համբուրվելիս, չնայած շատ էրոտիկ այս համբույրները չես անվանի։ Ճիշտ է, նրանք այդքան էլ առաքինի չեն, բայց զուրկ են քնքշանքից և նույնիսկ կարող են ցավեցնել կամ կապտուկներ տողնել։

Image result for нежный поцелуй в губы

Ցուլ

Այս նշանի ներկայացուցիչները համբուրում են միայն նրանց, ում լավ են ճանաչում։ Հաճախ նրանց համբույրները կարող են լինել առօրեական և պարտականությունից դրդված․ այդպես նրանք համբուրում են սիրելի մարդուն՝ տանից դուրս գնալիս կամ վերադառնալիս, քնելուց առաջ և այդ տեսակ դեպքերում, նույնիսկ եթե վիճել են քիչ առաջ։ Սիրահարված Ցուլի համբույրը քնքուշ և նուրբ է։ Կանայք այս համբույրներից հետո իրենց վստահ և պաշտպանված են զգում։ Իսկ տղամարդիկ Ցուլ-կնոջ համբույրից հետո մոռանում են ամեն բան։

Երկվորյակներ

Երկվորյակները ամեն ինչում բազմազանություն են փնտրում, այդ թվում նաև՝ համբուրվելիս։ Այս մարդիկ համբուրվում են հաճախ, սակայն հոգի չեն դնում այդ համբույրների մեջ։ Ավելի շուտ դա երախտիքի և ընկերական տրամադրվածության նշան է, քան զգացմունքի արտահայտում։ Սակայն հենց Երկվորյակներն են տիրապետում էրոտիկ համբույրի տեխնիկային և երբեմն կարող են զարմացնել Ձեզ այդ ունակությամբ։

Խեցգետին

Նրանք, ովքեր ծնվել են այս նշանի տակ, նախընտրում են, որ իրենց համբուրեն։ Նրանց համբույրները քնքուշ են և սիրով լցված։ Այս կենդանակերպի նշանի ներկայացուցիչների համար համբույրներն ավելի շուտ հոգևոր կապվածության, հոգատարության նշան են, քան սիրո, որովհետև իրենք ի սկզբանե համբույրները չեն ընդունում առանց ջերմ զգացմունքների՝ ի տարբերություն Ցուլերի, և չեն դարձնում համբույրը առօրեական։

Առյուծ

Հաճույքներ սիրող Առյուծները խորապես համոզված են, որ համբույրները պետք է զգացմունքային ու կրքոտ լինեն, և հենց այդ պատճառով էլ իրենց համբույրները շատ էրոտիկ են։ Եթե Խեցգետիններն ամաչկոտ են և երբեք մարդաշատ վայրերում չեն համբուրվում, ապա Առյուծների համար գյություն չունեն արգելքներ։ Նրանք նույնիսկ հաճույք են ստանում՝ ցուցադրելով իրենց զգացմունքները։ Իսկ ընկերական, մայրական կամ երախտիքի համբույրները նրանց գրեթե բնորոշ չեն։

Կույս

Կույսերը ինչպես զգացմունքների, այնպես էլ համբույրների հարցում զուսպ են և նախընտրում են համբուրվել սիրելի մարդու կամ ամուսնու/կնոջ հետ։ Նրանք խուսափում են հրապարակայնությունից։ Իրականում Կույսերը այս հարցում շատ դժվարահաճ են և նույնիսկ վերջին տեղն են զբաղեցնում կենդանակերպի նշանների ցուցակում համբույրների քանակության հարցում։ Երբեք և ոչ մի դեպքում չեն համբուրի անփույթ, թափթփված և իրենց ոչ հաճելի մարդուն։

 

Կշեռք

Նրանք, ովքեր ծնվել են այս նշանի տակ, բոլորից լավ են հասկանում համբույրը․ սիրում են համբուրվել և բաց չեն թողնում համբուրվելու ոչ մի հնարավորություն։ Ի դեպ, գերազանց տիրապետում են համբույրի տեխնիկային, իսկ քանակությամբ զիջում են միայն Երկվորյակներին։ Ճիշտ է, Կշեռքների համբույրներն այդքան էլ զգայուն չեն․ դրանք ավելի շուտ նուրբ ու քնքնուշ են, քան կրքոտ և էրոտիկ։

Կարիճ

Այս նշանի ներկայացուցիչները տարբերվում են բոլորից նրանով, որ համբույրի շնորհիվ կարող են փոխանցել մարդկային զգացմունքների և հույզերի ամբողջ գամման։ Համբուրվելիս նրանք ցույց են տալիս ամեն ինչ՝ քնքշությունից և երախտագիտությունից մինչև սառնությունն ու ատելությունը։ Կարիճները համբուրվում են կրքոտ և հաճախ, բայց միայն իրենց շատ լավ ծանոթ մարդկանց հետ։ Եթե Ձեզ համբուրում է այս նշանի տակ ծնվածը, ապա նրա զգացմունքները անկեղծ են։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար համբույրը հանդիսանում է վերաբերմունքն արտահայտելու միջոց, այլ ոչ թե զգացմունքային հաճույք։ Չնայած նրան, որ իրենց համբույրները հաճախ ընկերական բնույթ են կրում, նրանց հաջողվում է հաղորդել համբույրին անաչառ զգացմունքայնություն։ Թեև Աղեղնավորներն այդքան էլ լավ չեն տիրապետում համբույրի տեխնիկային, նրանք սիրում են համբուրվել շատ ու հաճախ։

Այծեղջյուր

Նրանք, ովքեր ծնվել են այս նշանի տակ, համբուրվել չեն սիրում և անում են դա հնարավորինս հազվադեպ, նույնիսկ երեխաներին ու ծնողներին աշխատում են չհամբուրել։ Սիրահարված Այծեղջյուրը կրքոտ համբույրների սիրահար չէ և երբեք հրապարակայնորեն չի համբուրվում։ Նրա համբույրներն ավելի շուտ ավանդական են և պարտավորված, քան ջերմ ու կրքոտ։

Related image

Ջրհոս

Ջրհոսների համբույրները բարդ է դասակարգել, քանի որ դրանք բազմազան են։ Համբուրվելիս Ջրհոսը տարբերություն չի դնում ընկերների և սիրելիների միջև, այդ իսկ պատճառով էլ բոլորին համբուրում է միևնույն զգացողությամբ։ Սակայն այս նշանի տակ ծնվածները երբեք չեն տրվում զգացմունքներին ամբողջությամբ և թույլ չեն տալիս, որպեսզի կիրքը գրավի իրենց։ Եվ չնայած որ իրենց համբույրները հաճախակի չեն, նրանց մեջ կարելի է որսալ ամեն ինչ՝ և՛ կիրք, և՛ քնքշանք։

Ձկներ

Ձկներն էլ են սիրում, երբ համբուրում են իրենց։ Ձկները ձգտում են ամբողջ էությամբ տրվել զգացմունքներին և համբույրից աներևակայելի ինչ-որ բան են ակնկալում։ Համբուրվելիս Ձկները ուզում են ամբողջությամբ տարածվել ու լուծվել իրենց ընտրյալի մեջ, քանի որ առաջին տեղում նրանց համար սերն է։ Սակայն նրանց համբույրի տեխնիկան այդքան էլ զարգացած չէ, և հիասթափությունները հաճախ են տեղի ունենում իրենց կյանքում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular