ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


26-ամյա վարորդը Mercedes-ով տապալել է բետոնե էլեկտրասյունն ու գազատարի հենասյուները. վիրավոր կա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Արամ Մկրտչյանը, իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով, Ներքին Չարբախի 1-ին փողոցում՝ «Բարիք» հիպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, գազատար խողովակի երկաթե հենասյուներին, կոտրել բետո էլեկտրասյունն ու գլխիվայր հայտնվել դաշտով անցնող ջրատարի մոտ: 

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: 

Երբ շտապօգնության բժիշկների խումբը ժամանել է, վարորդը սկզբում հրաժարվել է հիվանդանոց մեկնել, ինչի պատճառով շտապօգնությունը մեկնել է, բայց որոշ ժամանակ անց հերթական շտապօգնությունն է ժամանել, ու նրան տեղափոխել են հիվանդանոց: Մինչև այդ նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular