ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մետրոպոլիտենում սպասվում են թարմացումներ. նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը կհամալրվի. հունվարի 15-ին գիծ դուրս կգա 3 վագոնով ևս մեկ շարժակազմ՝ դառնալով չորրորդ 3 վագոնից բաղկացած շարժակազմը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը ուրախությամբ նշեց, որ 2023 թվականը մետրոպոլիտենի համար բավականին հաջող  տարի է եղել:

«2023 թվականին մետրոպոլիտենի տնտեսած միջոցների՝ շուրջ 1 մլրդ․41 մլն․ դրամի հաշվին ձեռք են բերվել 8 անվազույգ, շարժասանդուղքի պահեստամասեր, գնացքների պահեստամասեր, կապի և սլաքային փոխադրիչների պահեստամասեր, ինչպես նաև այլ ապրանքներ ու նյութեր: ՀՀ կառավարության միջոցներով ձեռք է բերվել 14 հզոր օդափոխման համակարգ, 16 անվազույգ և  4300 մետր ռելս»,- ասաց նա:

Սեդրակյանը նշեց, որ նոր պահեստամասերի ձեռքբերման շնորհիվ է, որ մետրոպոլիտենի պարկին շուտով կմիանա վերանորոգված չորրորդ գնացքը, որի արդյունքում այս պահին շարժակազմը կունենա  մոտավորապես  32 վագոն, որից 9-ը երկու վագոն, 4-ը՝ 3 վագոն և 2-ը 1 վագոն ունեցող գնացքներ են:

Անդրադառնալով 2024 թվականին նախատեսվող աշխատանքներին՝ Մետրոպոլիտենի տնօրենը նշեց, որ առաջիկա տարվա ամենակարևոր անելիքներից մեկը Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի շինարարության մրցույթի մեկնարկն է: 2024 թվականին նախատեսվում է ձեռք բերել 15 նոր շարժակազմ, իսկ  Մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանը կունենա նոր լուսավորություն:

Խոսելով միասնական վճարային համակարգից ՝ Սեդրակյանն ընդգծեց, որ համակարգի ներդրումը փուլ առ փուլ առաջ է գնում: Մետրոպոլիտենն այս տարի նախատեսում է քաղաքի կենտրոն տանող կայարանների մոտ ստեղծել ավտոկայանատեղիներ:

Նշենք, որ 2023 թվականի ընթացքում Երևանի մետրոպոլիտենը փաստացի տեղափոխել է 29 մլն. 587 հազար 108 ուղևոր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular