ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել առաջարկությունների հերթական փաթեթը հունվարի սկզբին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե Երևանը խաղաղության պայմանագրի տեքստում որոշակի հետընթաց է նկատել։

Խոսելով Բաքվից ստացած վերջին նախագծի վերաբերյալ, որին հայկական կողմն արդեն պատասխանել է, Արմեն Գրիգորյանը մանրամասներ չի հայտնել, ինչպես և չեն հայտնում որևէ մանրամասն ցանկացած այլ դեպքում։ Առաջարկությունների փաթեթների փոխանակումն արդեն 8-րդ անգամն է տեղի ունենում, բայց հայկական կողմն ընդհանրապես որևէ մանրամասն չի հայտնում, ընդամենը բավարարվում է հավաստիացումներով, թե իբր խաղաղության պայմանագիրը լինելու է ի շահ Հայաստանի Հանրապետության, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է կոշտացնել իր հռետորաբանությունը՝ պահանջելով Նախիջևանի հետ ճանապարհ տրամադրել առանց մաքսային և սահմանային վերահսկողության։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Երևանը նման պարտավորություն ստանձնել է 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությամբ։ Պաշտոնական Երևանը բազմիցս նշել է, որ որևէ միջանցքային տրամաբանություն, որևէ հայտարարության մեջ չկա, իսկ հաղորդակցությունների բացումը պետք է իրակնացվի բացառապես Հայաստանի իրավազորության սահմաններում և դա կարմիր գիծ է։

Փաշինյանական իշխանությունը բազմաթիվ կարմիր գծեր է հատել և որևէ մեկը կասկած չունի, որ այս անգամ ևս իշխանությունը պահելու նպատակով գործող վարչախումբը չի վարանի հերթական կարմիր գիծը խախտելու, ուստի և գործող վարչախմբի բոլոր հավաստիացումները կեղծ են և մտացածին։ Իրականում Ադրբեջանը հրաշալի հասկանում է, որ կարող է շատ ավելին պոկել, քան պոկել է մինչ այժմ և շարունակում է հետևողականորեն ջրել Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանը։ Հայաստանի գործող իշխանությունների վարքն էլ ընդամենը մեկ պատճառաբանություն ունի՝ ամեն գնով պահպանել իշխանությունը։

Անահիտ Սարատիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular