ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալանավորված պաշտոնյաները քավության նոխազ․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. Տարեվերջին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ ձերբակալել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 6 պաշտոնյայի եւ շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունների 6 ներկայացուցչի, այդ թվում` ղեկավարների։ Հաղորդվեց նաեւ, որ տեսչական մարմնի պաշտոնյաներին մեղադրանք է առաջադրվել կառուցապատվող շինություններում հրդեհային անվտանգության, քաղաքաշինական գործունեության ոլորտի խախտումներ չարձանագրելու դիմաց շինկազմակերպություններից կաշառք պահանջելու եւ ստանալու համար։ Ձերբակալված 6 անձից 5-ը կալանավորվել են։

Մեր տեղեկություններով՝ կալանավորվածների թվում է նաեւ Տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վարչության պետը, սակայն ձերբակալվածները, որոշ իմաստով, քավության նոխազներ են։ Ինչպես մեր աղբյուրներն են ասում, կոռուպցիոն բուրգը ղեկավարում է ավելի բարձր՝ տեսչականի պետից բարձր կանգնած անձ։ Հիշեցնենք, որ տեսչականի պետը Գարեգին Խաչատրյանն է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հովանավորյալը։ Այս մարմինը պատուհաս է դարձել կառուցապատող ընկերությունների գլխին, քանի որ ուղղակի տեռորի է ենթարկում կառուցապատողներին՝ այնքան լկտիորեն, որ ի վերջո հայտնվեց իրավապահների տեսադաշտում։

Կառույցի մեր աղբյուրները վստահեցնում են, որ Գարեգին Խաչատրյանն առայժմ ազատության մեջ է՝ հզոր հովանավորների շնորհիվ, բայց չի բացառվում, որ կալանավորվածները ցուցմունքներ տան՝ բացելով կոռուպցիոն ամբողջ շղթան, եւ նրա ու նրա հովանավորների կարգավիճակը փոխվի։  

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular