Զոհված ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Վահան գյուղից էր. երկու երեխաների հայր․ News.am
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄահացու հրազենային վիրավորում ստացած ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանը Գեղարքունիքի մարզի Վահան գյուղից էր, արդեն մի քանի տարի էր ինչ ծառայում էր բանակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց վարչական շրջանի ղեկավար Արշակ Մկրտչյանը:
«Իմ դասընկերոջ որդին էր, իրենք շատ խելոք, կշռադատված ընտանիք են, հայրը նախկին զինվորական է, մայրը՝ տնային տնտեսուհի: Չեմ պատկերացնում, թե ինչ հանգամանքներում կարող էր դեպքը տեղի ունենալ, ինքը շատ խելացի, արտակարգ խելոք տա էր, մատով ցույց տալու երեխա էր»,- պատմեց Մկրտչյանը՝ նշելով, որ Միքայելը տան միակ որդին էր, մեկ քույր ունի:
Միքայել Դանիելյանը 29 տարեկան էր, ամուսնացած էր, ունի մեկ որդի եւ մեկ դուստր: