ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաքուն փորձում է Ղազանչեցոց եկեղեցին ներկայացնել որպես ռուս ուղղափառ եկեղեցի. ոսկեգույն են ներկել գմբեթը. Հ. Պետրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անկախության շրջանում Արցախում գրեթե բոլոր հատվածներում կանգնեցվել են հուշարձաններ, քանի որ այդ բնակավայրերն ամայի են, շատ դժվար է դրանց հետեւել եւ տեսնել, որոնք են ոչնչացվել:  Այս մասին NEWS.am-ի հոետ զրույցում նշեց Monument watch ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Վերջինը, որ մեր գործընկերները հրատարակեցին, դա Մարտակերտում կանգնեցված խաչքարի ավերումն է: Հստակ երեւում է, որ խաչքարը ջարդել են եւ կտորները թափված են հուշաքարի առաջ: Այդ պատկերն է բոլոր բնակավայրերում»,-ասաց նա:

Համլետ Պետրոսյանի խոսքով, շատ կարեւոր է, թե ԱՄՆ այս քաղաքականությունը որքանով հետեւողական ու սկզբունքային կլինի. «Մենք տեսնում ենք, որ մի կողմից Ադրբեջանին մեղադրում են, մյուս կողմից անընդհատ հանդիպում են, հորդորում են: Նույնը կարելի է ասել այլ մշակութապահպան կառույցներին: Նրանք հայտարարությունները այնքան էլ միանշանակ չեն, նրանք քայլերը ամենեւին էլ հետեւղական չեն եւ հայկական ժառանգության ոչնչացման վտանգը այսօր վերացված չէ»:

Համլետ Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանը շատ դեպքերում գործում է իբր ճանապարհաշինական աշխատանքներ անելու քողի տակ. «Երեւի գիտեք, Շուշիի երկու գերեզմանոցների միջեւ ճանապարհ են անցկացնում: Դա միտումնավոր է արվում»:

Անդրադառնալով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն, նա ասաց. «Ղազանչեցոցը կարծես լակմուսի թուղթ է: Դա ակնհայտ կառուցել են հայերը, կառուցել են Ղազանչի գյուղից տեղահանված եւ Շուշիում բնակեցված հայերը: Բայց հիմա Ադրբեջանը փորձում է խաղաքարտ դարձնել այս եկեղեցին: Քանի որ այս դեպքում չեն կարող այն վերագրել Աղվանից կաթողիկոսությանը, փորձում են այն ներկայացնել որպես ռուս ուղղափառ եկեղեցի: Եթե նայեք, նրանք հատուկ ոսկեգույն ներկել են գմբեթը եւ այդպես թողել: Սա շատ խորամանկ քաղաքականություն է: Ղազանչեցոց եկեղեցու արդեն երկու տարի ձեւական այդ ցանցերով փաթաթելը, ըստ էության, նման փորձարկման հիմնաքար է: Ուզում են տեսնել՝ ինչպե՞ս կարձագանքեն ռուսները: Ադրբեջանում ռուսական եկեղեցու ներկայացուցիչները միանշանակ հակահայ քաղաքականություն են վարում, ինչը բացարձակ սպասելի չէր քրիստոնեական քույր եկեղեցու կողմից»,- ընդգծեց նա:

Հարցին, թե քանի՞ հայկական եկեղեցիներ կան Արցախում այսօր, Համլետռ Պետրոսյանը պատասխանեց. «Դա ամենաբարդ հարցն է: Պաշտոնական ցուցակներով մոտավորակես 4-4,5 հազար են:

Խնդիրն այն է, որ մեծ հուշարձանները հնարավոր է տիեզերքից վավերացնել, եւ գոնե մոտավոր վիճակը հասկանալ, բայց փոքրերը հնարավոր չէ: Պետք է ամբողջ Արցախի տարածքը վերցնել հսկողության կատ, ինչը բավականին թանկ գործ է: Պետք է ինչ-որ մեխանիզմ մշակել ավելի փոքր հուշարձանների քարտեզագրման եւ դրան հետեւելու համար: Ես վստահ չեմ, թե Դադիվանքը, Գրչավանքը, Ամարասը, Սուրբ հակոբը եւ մյուսները կարող են քանդվել, բայց Ադրբեջանը հիմա մի ուրիշ թեզ է առաջադրում, որ հայերեն արձանագրությունները հայերը միտումնավոր են արել: Իրենք ասում են՝ միջազգային էքսպերտներ են հրավիրելու եւ եթե ինչ-որ բան պետք է ջնջվի, ապա այդ էքսպերտների եզրակացության վրա: Ես վստահ եմ, որ նման միջազգային էքսպերտներ ուղղակի գոյություն չունեն: Հայագիտական գրագիտական գիտակարգերը 99 տոկոսով հայագիտության մենաշնորհն են: Հազիվ թե որեւէ մեկը կկարողանա դրանք կարդալ ու հասկանալ, եւ հետո էլ մեկնաբանել:

Ադրբեջանը պետական մակարդակով լծված է այդ գործին, իսկ մենք ի՞նչ ենք անում: Մենք ունենք առանձին անհատներ կամ խմբեր, որոնք ստանձնել են պետության դերակատարումը: Սա շատ ծանր վիճակ է: Մշակութային խպատերազմի ոլորտում մենք այնքան էլ կազմակերպված ու հետեւողական չենք: Ես նկատի ունեմ պետական կառույցները»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular