«Քիմիկներ»-ի զորամասի զինվորների մահվան և գերեվարման գործով վկան հրաժարվեց խոսել տեսախցիկների առջև
ԻՐԱՎՈՒՆՔՀակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սուրեն Խաչատրյանի, այսօր՝ հունվարի 9-ին, շարունակել է «Քիմիկների զորամասի» գործով դատավարությունը:
Նիստի սկզբում մեղադրող դատախազը նշեց, որ դատական նիստից առաջ հանրային մեղադրողին է մոտեցել վկա Հասմիկ Ղուկասյանը եւ հայտնել, որ տեսաձայնագրման պարագայում իօնքը որոշակի կաշկանդվածություն է զգալու: Նա առաջարկեց, որ նրա հարցաքննությունն իրականացվի առանց տեսագրության:
Դատավորչը դիմելով լրագրողներին ասաց, որ Հասմիկ Ղուկասյանի հարցաքննությունը չի տեսանկարահանվի եւ չի լուսանկարվի:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը: