ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիայում նշանակվել է երկրի պատմության ամենաերիտասարդ վարչապետը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

34-ամյա Գաբրիել Ատտալը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ. համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, նա Ֆրանսիայի պատմության ամենաերիտասարդ վարչապետն է:

Նախքան այս Ատտալը զբաղեցնում էր կրթության նախարարի պաշտոնը: Նա Մակրոնի ամենամոտ աջակիցներից է և, շատ փորձագետների կարծիքով, Մակրոնի կողմից դիտարկվում է պոտենցիալ իրավահաջորդ։

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնը երկուշաբթի հրաժարական է տվել։ Նա գլխավորել է Ֆրանսիայի կաբինետը 2022 թվականի մայիսից և անցյալ տարի ներդրել է կենսաթոշակային խիստ բարեփոխումը, որը բազմաթիվ բողոքի ցույցեր է առաջացրել:

Աղբյուրը հավելում է, որ Ատտալը Մակրոնի կուսակցությանն է միացել ստեղծումից անմիջապես հետո՝ 2016-ին (նա այդ ժամանակ 27 տարեկան էր):

Հետագայում Ատտալը դարձել է նախագահի կուսակցության մամուլի քարտուղարը և իր առաջին նշանակումը կառավարությունում եղել է 29 տարեկանում։

Ատտալը չի թաքցնում իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը. նա հարաբերությունների մեջ է նախագահական Վերածնունդ կուսակցության ղեկավարի հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular