ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճապոնիայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ չկա, հայտնում է ria.ru-ն։

Ճապոնիայի գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ տեղի ժամանակով 17:59-ին  ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Նիիգատա պրեֆեկտուրային պատկանող Սադո կղզու տարածքում: Այն գտնվում է Իշիկավա պրեֆեկտուրայի Նոտո թերակղզու մոտակայքում, որը տուժել է հունվարի 1-ի հզոր երկրաշարժից։

Երկրաշարժի օջախը գտնվել է ջրի տակ 10 կիլոմետր խորության վրա։Ցունամիի վտանգ չկա:

Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Որոշ շրջաններում արագընթաց գնացքների շարժը դադարեցվել է։

Հիշեցնենք, որ հունվարի մեկին Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է երկու հարյուրը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular