Ճապոնիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 202-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Իշիկավայի պրեֆեկտուրայում ուժեղ երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 202-ի: Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 9-ին, հայտնել է NHK-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ երկրաշարժերի հետևանքով տուժել է առնվազն 565 մարդ։
Հունվարի 1-ին մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել Ճապոնիայում։ Առաջին ցնցումները գրանցվել են Իսիկավա պրեֆեկտուրայում ժամը 16:06-ին (Մոսկվայի ժամանակով 10:06-ին), դրանց ուժգնությունը կազմել է 5,7 և 7,6 բալ: Ավելի ուշ Իշիկավա պրեֆեկտուրայում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ազգային օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ ուժգնությունը կազմել է 4,6 մագնիտուդ։ Երկրաշարժերի ֆոնին հայտարարվել է մինչև 5 մ բարձրության ցունամիի վտանգ, սակայն այն ավելի ուշ չեղարկվել է։