ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին. Բաքվում ԱՄՆ դեսպանատուն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն պարբերաբար բանակցում է կողմերի հետ՝ ի աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի։ Այս մասին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղար Վանեսա Զենժին ասել է ԱՊԱ գործակալությանը:

Դեսպանատան ներկայացուցիչը հիշեցրել է, որ կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն հաճախ է այցելում տարածաշրջան՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը խաղաղ գործընթացին և կայուն և արդար խաղաղության հասնելու ուղիները։

«Մենք պատրաստ ենք օգնել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։

Նշենք, որ երեկ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է անցկացրել Հայաստանում։

Հանդիպումների հիմնական թեման եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular