ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալին հենց այնպես 9 ամիս արդեն պահել են բանտում, ևս մեկ ամիս` վարչական հսկողության տակ․ Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եվ այսպես, դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կրկին կիրառել կալանավորումը։

Այն, որ սա դահիճների իշխանություն է և իրենց ասոցացումը բռնության և արյան հետ է, արդեն բոլորը գիտեն:

Գեներալին հենց այնպես 9 ամիս արդեն պահել են բանտում, ևս մեկ ամիս` վարչական հսկողության տակ, սակայն իշխանության սիրտը բանտ է ուզում, որտեղ վաղ թե ուշ հայտնվելով բոլոր այն անձինք, ովքեր Փաշինյանի հանձնարարականով ու նրա տրամադրությամբ մարդկանց վրա գործեր են կարել ու բանտ ճանապարհել:

Սրանց քիչ է Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի, Մամիկոն Ասլանյանի, արցախցի երիտասարդների բանտում գտնվելը և, հիմա, կրկին փորձում են բանտերը համալրել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular