ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Տոնոյան․ վերջին կալանավորը. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.

Դավիթ Տոնոյանին առնչվող քրեական գործի քննությունը, որով անցնում են նաեւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանը, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը, եւ եւս 3 անձ, դեռ շարունակվում է: Սակայն այս պահին միակ կալանավորված անձն այս գործով նախկին Պնախարար Դավիթ Տոնոյանն է։ Դեկտեմբերի 30-ին դատարանը որոշում է կայացրել եւ 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Ստեփան Գալստյանին, ով 2 տարուց ավելի կալանավորված էր։ Թե ինչով է Դավիթ Տոնոյանն արժանացել այսքան երկար «նստելու» դատավճռին` պարզ չէ:

Մեզ հետ զրույցում Ստեփան Գալստյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ Գալստյանը նույն օրն է ազատվել, երբ նրա նկատմամբ կիրառվել է գրավ: Ի դեպ, այլ խափանման միջոցներ, ինչպիսիք են վարչական հսկողություն եւ այլն, չեն կիրառվել, ինչպիսիք կիրառվել էին Գրիգորի Խաչատուրովի դեպքում։ Անդրանիկ Մանուկյանին, ով այս գործով 2 այլ փաստաբանների հետ համատեղ ներկայացնում է նաեւ Դավիթ Տոնոյանի շահերը, հարցրինք, թե ինչով է պայմանավորված, որ գործով բոլոր մեղադրյալներն ազատ արձակվեցին, իսկ Տոնոյանը՝ ոչ։
«Պարոն Ստեփան Գալստյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումից հետո այլեւս դատական նիստ դեռ տեղի չի ունեցել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք միջնորդելու նաեւ պարոն Տոնոյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխելու մասին։ Առաջիկա նիստին, ըստ ամենայնի, այդ միջնորդությունը կներկայացվի»,- պատասխանեց պաշտպանը։ Մանուկյանին հարցրինք՝ ի՞նչ են կանխատեսում՝ դատարանը կբավարարի՞ իրենց միջնորդությունը, Տոնոյանին ազատ կարձակի՞։ «Պաշտպանության կողմի տեսանկյունից միջնորդությունը բավարարելու բոլոր նախադրյալները կան։ Կախված նրանից, թե հանրային մեղադրողն ինչ բովանդակությամբ առարկություն կներկայացնի կամ կներկայացնի, թե ոչ, դատարանն այդ երկու դիրքորոշումներն արդեն համադրելով՝ համապատասխան որոշման կգա»,- պատասխանեց Մանուկյանը։

Իսկ Ստեփան Գալստյանի պարագայում մեղադրողն առարկե՞լ է խափանման միջոցը փոխելու հարցի առնչությամբ՝ հարցրինք փաստաբանին։ «Այո, առարկել է։ Կարող ենք ասել, որ դատարանն առավել հիմնավոր է համարել պաշտպանական կողմի միջնորդությունը, քան այդ առարկությունը»,- պատասխանեց փաստաբանը՝ նշելով, որ գործով հաջորդ նիստը տեղի է ունենալու այսօր՝ նոյեմբերի 9-ին։ Հարցրինք ՝ Տոնոյանի խափանման միջոցի դեմ բողոք տանելո՞ւ են այդ օրը։ «Առայժմ վերջնական դիրքորոշում, որ այդ միջնորդությունը կներկայացվի, դեռեւս չունենք, բայց, ամենայն հավանականությամբ, կներկայացնենք»,- պատասխանեց փաստաբանը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular