ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք էլ որեւէ ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից. ՀՀ ԱԽ քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք էլ որեւէ  ակնկալիք չունենք ՀԱՊԿ-ից: Այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

«2022 թվականի սեպտեմբերին, երբ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստան դիմել է ՀԱՊԿ-ին ակնկալելով օգնություն՝ պաշտպանելու իր սուվերեն տարածքը, մենք որեւէ ադեկվատ արձագանք ՀԱՊԿ-ից չենք ստացել եւ ժամանակի ընթացքում հասկլացել ենք, որ այս առումով մենք չենք կարող որեւէ ակնկալիք ունենալ ՀԱՊԿ-ից»,- ասել է նա՝ նշելով, որ դա մնացել է այսօրվա ուղենիշը:

Գրիգորյանը նշել է, որ այս դիրքորոշումը կպահպանվի այնքան ժամանակ, մինչեւ որ ՀԱՊԿ-ը հայտարարություն կանի, գնահատական կտա եւ կպաշտպանի ՀՀ տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը, կհասկանան՝ ինչ են անում:

ԱԽ քարտուղարը նաեւ ասել է, որ ՀԱՊԿ-ից ռազմատեխնիկական օգնություն ՀՀ-ի չի առաջարկվել, երբ ու ՀԱՊԿ դիտորնդերին հարցրել են, թե գալիս են, որ սահմանը պաշտպանելու, որեւէ հստակ պատասխան չի տրվել:

«ՀԱՊԿ-ը երբեւէ չի ճանաչել ՀՀ սահմաննեը, ՀԱՊԿ-ը չի ճանաչում իր պատախանատվության գոտին եւ սա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- հավելեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular