ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեհրանը ցանկանում է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և զինտեխնիկա մատակարարել. իրանագետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանը ցանկանում է ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Երևանին զինտեխնիկա մատակարարել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի և Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեն։

Միաժամանակ նա բացատրեց, որ դրա համար անհրաժեշտ է առաջին հերթին հենց Հայաստանի ցանկությունը։

«Որքանով կարելի է դատել, Հայաստանն ինքն այնքան էլ շահագրգռված չէ իրանական ռազմական տեխնիկայի ձեռքբերմամբ»,- հավելել է Շաֆիեն։

 

Նա ենթադրել է, որ դա պայմանավորված է եվրոպացիների և ամերիկացիների հետ հարաբերությունները փչացնելու՝ Երևանի դժկամությամբ։

Միաժամանակ փորձագետը չի հավատում, որ Հայաստանի դեմ պատերազմի դեպքում Իրանը իր զորքերը կուղարկի Երեւանին օգնելու։

«Իրանցի զինվորները երբեք չեն կռվել այլ երկրում, այդ թվում՝ Եմենում, որտեղ կռվում են հութիները, կամ Լիբանանում կամ Սիրիայում։ Այս բոլոր դեպքերում խոսքը Իրանից ստացված ռազմական տեխնիկայի ու հետախուզության մասին է, բայց իրենք՝ Իրանի զինված ուժերը, չեն կռվում։

Ուստի Բաքվից Հայաստանի դեմ նոր ռազմական սադրանքի դեպքում իրանցի զինվորները Հայաստանի համար չեն կռվի»,- ընդգծեց նա։

Միաժամանակ փորձագետը չի բացառել, որ Իրանը Երեւանին անուղղակիորեն կօգնի։

«Հնարավոր է, որ իրանական ռազմական տեխնիկա օգտագործվի։ Բայց Հայաստանն ինքը պետք է պաշտպանի իր շահերը»,- եզրափակեց Շաֆիեն։

Արամ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular