Արմեն Աշոտյանը ևս երեք ամսով կմնա կալանքի տակ. Նրա խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը դատարանը մերժեց
ԻՐԱՎՈՒՆՔԱրմեն Աշոտյաը ևս երեք ամսով կմնա կալանքի տակ։ ՀՀԿ փոխնախագահի գործով նման որոշում կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը։
Փաստաբաների՝ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը դատարանը մերժեց:
«Մենք պնդում ենք, որ խափանման միջոց կալանքի ժամկետի երկարաձգման հիմքերը բացակայում են, այլևս առկա չեն շարունակալան կալանքը արդարացնող հիմքեր»,- դատական նիստի ընթացքում հայտարարեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ միջնորդելով վերացնել կամ փոխել Արմեն Աշոտյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։
Ռուբեն Մելիքյանը խափանման միջոցը փոխելու միջնորդության համար հիմքեր ներկայացրեց։
Այդուհանդերձ Հակակոռուպցիոն դատարանը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացրեց ևս երեք ամսով։ Դատավոր Վահե Դոլմազյանը մերժեց Աշոտյանի փաստաբանների` նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Աշոտյանի պաշտպանական թիմը դիմել էր նրա խափանման միջոցը փոխելու համար՝ ներկայացնելով նաև մի շարք միջազգային և հայաստանյան հայտնի գործիչների երաշխավորագրեր։