ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի վարքը ցուցադրություն էր, քաղաքական գովազդ, թեմաներից շեղում. Թեւան Պողոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե մեզ թվում է, որ 2026 թվականի ընտրությունները հեռու են, ապա այդպես չէ. քաղաքական գործիչները միշտ մտածում են հաջորդ ընտրությունների մասին, պետական գործիչները՝ հաջորդ սերունդների մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Թեւան Պողոսյանը:

«Հիմա մենք ոչ թե մտածում ենք՝ ո՞նց անենք, որ վերականգնենք հայրենիքը, ոնց անենք, որ այլեւս կորուստներ չունենանք, ազգային միասնություն լինի, այլ հերթական ընտրությունների մասին ենք մտածում»,-ասաց նա:

Անդրադառնալով Լոռու մարզ կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին, երբ նա դժգհել էր դպրոցաշինության որակից եւ աշխատանքից ազատել մարզպետին ու քաղաքաշինության կոմիտեի նախագահին, Թեւան Պողոսյանն ասաց. «Երբ կառավարության ղեկավարն է կատարում ստուգողական ֆունկցիաներ, նշանակում է, որ ստուգողական ֆունկցիաներ ունեցող պետական բոլոր ինստիտուտները չեն աշխատել: Փաշինյանը տեսել է երեւացող բաները, իսկ պատի ամրությունը, շենքի հիմքը ամուր է, թե ոչ, արդյոք դրանք համապատասխանում են սեյսմակայունության չափանիշներին, թե ոչ»:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանի վարքը ցուցադրություն էր, քաղաքական գովազդ, թեմաների շեղում, ցույց տալու, որ Ամանորը մեզ համար յուրահատուկ տոնական միջոցառումների օր չի, հաջորդ օրվանից աշխատանքի ենք: «Նա մեկ կրակոցով փորձել է մի անի նպատակի հասնել: Հարցն այն է՝ հասա՞վ իր նպատակներին, թե ոչ:

Գնացել եք, տեսել եք, վերացրեք թերությունները, մարդկանց էլ հեռացրեք, ինչո՞ւ եք մեզ դա ցուցադրում: Եթե ավարտական ակտ է եղել, նշանակում է՝ ներքեւից վերեւ ոչ մի համակարգ չի աշխատում, որ եկել հասել է այսօրվան»,- ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular