ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան նախորդ տարի ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստան 2023 թվականին ժամանել է 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են Ռուսաստանից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

«2023 թվականին ունեցել ենք 2 մլն 300 հազար զբոսաշրջիկ, մոտ 20 տոկոսով աճել է 2019 թվականի համեմատ և մոտ 39 տոկոսով աճել է 2022-ի համեմատ»,-ասաց Պօղոսեանը:

Զբոսաշրջիկների 50 տոկոսը եկել է Ռուսաստանից, երկրորդ և երրորդ տեղերում են Վրաստանն ու Իրանը: Այնուհետև շատ են եկել ԱՄՆ-ից սփյուռքահայերը: Կոմիտեի նախագահը նշեց նաև. «Հնդկաստանից բավականին զբոսաշրջիկ ունենք այս պահին, որ գալիս են Դուբայից: Գերմանիան, Ֆրանսիան ևս շարունակում են լինել կարևոր թիրախային շուկաներ մեզ համար: Չինաստանը առաջին 10 երկրների մեջ է»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular