Վեհապառը մասնակցել է Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հուղարկավորության արարողությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎեհապառը մասնակցել է Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հուղարկավորության արարողությանը:
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջից:
«Հունվարի 8-ին տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի հուղարկավորության արարողությունը:
Հունվարի 7-ին վերջին հրաժեշտի համար հանգուցյալ Արիս Սրբազանի աճյունը դրվեց Սուրբ Գայանե վանքում, ուր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց եկեղեցու կարգը: Արարողության ավարտին Վեհափառ Հայրապետն իր ցավակցական խոսքն ուղղեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ողջ միաբանությանը, հանգուցյալ Սրբազանի հարազատներին և ներկա հավատավոր ժողովրդին:
Հունվարի 8-ին Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը:
Սրբազան արարողության ընթացքում հոգելույս Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի աճյունը դրվեց Սուրբ Խորանի առջև, և ձեռամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի կատարվեց վերջին օծման կարգը։
Այնուհետև սգո թափորը շարժվեց դեպի Մայր Աթոռի միաբանական գերեզմանատուն, ուր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ կատարվեց հանգուցյալ Սրբազան Հոր թաղման կարգը»,- ասված է հայտարարության մեջ: