Սվերդլովսկի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, 7-ը՝ վիրավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ-Ռեժ ավտոճանապարհին երկու մեքենաների բախման հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս յոթը, այդ թվում՝ հինգ երեխա, վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ երթևեկության անվտանգության պետական տեսչության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Chevrolet Niva-ի վարորդը կորցրել է կառավարումը և դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է մեկ այլ մեքենայի։ Վթարի հետեւանքով Chevrolet Niva-ի ուղեւորը տեղում մահացել է։
«Ford-ի ևս յոթ ուղևորներ, որոնցից հինգը երեխաներ են, տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել», - ասվում է զեկույցում:
Ավելի ուշ պարզվել է, որ վթարի պատճառ դարձած վարորդը հարբած է եղել։