ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծերեր, հղիներ, առավոտվա 8֊ից հերթի մեջ են. արցախցիների համար ընդամենը «մեկ պատուհան» է գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լրագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.


"Սա Մաշտոցի անձնագրային բաժանմունքն է, բոլորը Արցախից բռնագաղթած անձինք են ու տարբեր փաստաթղթային հարցերով սպասում են ընդամենը մեկ պատուհանի մոտ։ Բաժանմունքի 8 պատուհաններից միայն մեկն է սպասարկում էս մարդկանց (մի քանի օր առաջ երկու պատուհան էր սպասարկում, հիմա ասում են մեկը դիմումներ ընդունելու համար է, մյուսը՝ փաստաթղթեր հանձնելու), մյուս պատուհանները "ՀՀ քաղաքացիների" համար են։ Մարդ կա, որ առավոտվա 8֊ից հերթի մեջ է։ Սպասարկող աշխատակիցն ասում է՝ x քանակի դիմում եմ ընդունում, մյուսները գան այլ օր, մարդիկ կան, որ էլ չեն դիմանում, դուրս են գալիս հերթից։ Հղի կանայք կան հերթում, ծեր մարդիկ, բայց արտահերթ ոչ մեկի չեն սպասարկում, նյարդային վիճակ է առավոտ ծեգից։ Եթե նախորդ տարի անձնագրայինները արցախցիների համար աշխատում էին նաեւ շաբաթ օրերին, էս տարի էլ չեն աշխատում։ Ընդամենը մեկ պատուհանով էսքան մարդու "սպասարկելը" տրամաբանական բացատրություն չունի։ Թե՛ էս մարդիկ են մեղք, թե՛ միակ սպասարկողը (մի քանի օր առաջ էս կինն ասում էր՝ իրիկունվա 10֊ին եմ տուն մտնում)":

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular