ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանն ուՎրաստանը Ռուսաստանի նկատմամբ պարադոքսալ հարաբերություններ են դրսևորել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rambler.ru-ն գրում է, որ կովկասյան ուղղությամբ 2023 թվականի հիմնական քաղաքական առանձնահատկություններից մեկը Ռուսաստանի նկատմամբ երկու պետությունների ոչ ստանդարտ պահվածքն էր։ Հայաստանը գնաց Մոսկվայի հետ հարաբերությունների խզման, իսկ Վրաստանն ամեն ինչ արեց Ռուսաստանի հետ առևտուրը պահպանելու համար։ Թվում էր, թե ամեն ինչ պետք է հակառակը լիներ։

«Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է և մնում է այդպիսին նույնիսկ հիմա։ Հայաստանը Ռուսաստանի առանցքային գործընկերն է Հարավային Կովկասում, քանի որ ԵԱՏՄ անդամ է։ Վրաստանի հետ հարաբերություններում նման ինստիտուցիոնալ բեռ չկա։ Նույնիսկ դիվանագիտական ​​հարաբերություններ չկան,- բացատրել է ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը,- Ռուսաստանը շատ լուրջ ներկայություն ունի Հայաստանում (առաջին հերթին տնտեսական), իսկ Վրաստանը գրեթե 20 տարի գտնվում է արևմտյան ճամբարում, իսկ 2008 թվականին նույնիսկ կռվել է Ռուսաստանի հետ»։

Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ ունեն ընդհանուր հատկանիշներ. երկուսի անվտանգությունն էլ մեծապես կախված է Մոսկվայի հետ լավ կամ գոնե աշխատանքային հարաբերություններից։ Հենց ռուսական բազան է պաշտպանում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքն Անկարայի ոտնձգություններից։ Եվ հենց ռուսական շուկան է Վրաստանին փրկում Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական օկուպացիայից։ Ուրեմն ինչո՞ւ է Հայաստանը ցուցադրաբար փչացնում հարաբերությունները Մոսկվայի հետ, մինչդեռ Վրաստանն իրեն շատ ավելի պրագմատիկ է պահում։

Ըստ ամենայնի, դա էլիտաների խնդիր է։ «Սա ոչ այնքան քաղաքական դիրքորոշման, որքան էլիտաների կոմպետենտության և մտավոր կարողությունների հարց է։ Վրացական վերնախավը, որն ի սկզբանե հակառուսական դիրքորոշում ուներ, ներկայումս բավականաչափ կոմպետենտ է գումարներ և այլ թվային ցուցանիշներ հաշվելու գործում։ Նրանք հասկացել են, որ Ռուսաստանը վերելք է ապրում, հաղթում է ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Իսկ դա նշանակում է, որ նրա հետ նորմալ հարաբերություններ պահպանելն ու նոր կոնֆլիկտներից խուսափելը կարևոր է,-  բացատրել է Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը,– հայկական վերնախավի դեպքում իրավիճակը հակառակն է: Փաշինյանը չունի ավարտված համակարգային կրթություն, բավականին սահմանափակ մարդ է, և արևմտյան վերլուծական կենտրոնների ազդեցության տակ է։ Նրանք էլ ի վերջո Երևանին պարտադրեցին իրենց քաղաքականությունը, որը բերեց Արցախի կորստին»:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ խոսքը ոչ այնքան մտավոր կարողությունների, որքան վերնախավերի ազգային շահերի վրա հիմնվելու մասին է։ «Վրաստանի ներկայիս իշխանություններն առաջնորդվում են իրենց երկրի շահերով։ Նրանք չեն հրաժարվում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ուղղությամբ իրենց կուրսից, բայց միևնույն ժամանակ հրաժարվում են այնպիսի քայլերից, որոնք կարող են վնասել Վրաստանին։ Եվ դա ի տարբերություն Հայաստանի իշխանությունների, որոնք կարծում են, որ տեղի ունեցող վերջին իրադարձությունները հարմար առիթ են դեպի Արևմուտք շրջվելու համար։ Նրանցից ոմանց համար արևմտյան մայրաքաղաքների ցուցումներն ավելի կարևոր են, քան իրենց երկրի կամ ժողովրդի շահերը։ Դրա վկայությունն է նրանց քաղաքականությունն Արցախի նկատմամբ»,- պարզաբանել է Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

Ընդ որում, էլիտաների «ազգայնացման» աստիճանը կախված է ոչ միայն նրանից, թե ով ում է վճարում, այլ նաև նրանից, թե կոնկրետ ովքեր են պետության ղեկին, ինչպես են նրանք դաստիարակվել և որտեղ են նրանց շահերը: «Հետխորհրդային տարածքում էլիտաները տարբեր են։ Որոշ երկրներում, օրինակ, գործադիր իշխանությունում պաշտոններ են զբաղեցնում նրանք, ովքեր նախկինում աշխատել են արևմտյան դրամաշնորհներով ապրող կազմակերպություններում։ Մի տեսակ աութսորսինգ էլիտա են: Նրանք մեկ մոտիվացիան ունեն, իսկ ովքեր բիզնես են անում իրենց երկրում, ուրիշն ունեն,- բացատրել է Նիկոլայ Սիլաևը, – աութսորսինգի էլիտան իշխանության է Մոլդովայում, նաև Հայաստանում: Նախկինում նա նաև Վրաստանում էր, բայց այնտեղ գործող ղեկավարությունը, ի վերջո, փոխվեց»:

Եվ աստիճանաբար փոխվեց։ Ժամանակին վրացական երազանքը եկավ իշխանության, նրա քաղաքական մենեջերների շրջանում Հանրապետական ​​կուսակցության շատ ներկայացուցիչներ կային: «Այն մտավորականներին, ՀԿ առաջնորդներին ու փորձագետներին, որոնք սերտորեն կապված էին Արևմուտքի հետ աստիճանաբար փոխարինել են նրանք, ում շահերը կենտրոնացած են Վրաստանում: Հետևաբար նրանք վարվում են ռացիոնալ», - շարունակել է Նիկոլայ Սիլաևը:

Եվ վերջապես, տարբերությունը բնակչության մոտեցումներում է: Վրացական հասարակությունը, որպես ամբողջություն, արդեն զգացել է Աբխազիայի և Հարավային Օսիայի կորստի ցնցումը, 15 տարի է անցել, և վերքն այլևս շատ չի ցավում:

Հայերը կորցրեցին Լեռնային Ղարաբաղը: Այո, նրանք իրենք են կորցրել այն իրենց ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղքով, բայց պատրաստ չեն դա ընդունել որպես իրենց մեղքը։ Ուստի արևմտամետ քաղաքական գործիչների ու վարչապետի համար ամենահեշտն ամբողջ մեղքը Ռուսաստանի վրա բարդելն է։

Ըստ էության հայկական էպատաժի ու վրացական պրագմատիզմի հակադրությունը շարունակվել է ողջ տարվա ընթացքում, և հանգեցրել տրամաբանական արդյունքների: Հայաստանը շարունակում է կորցնել իր դիրքերը միջազգային ասպարեզում և աճում է տարածք կորցնելու վտանգը։ Վրացիներին հաջողվել է ոչ միայն պահպանել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ նաև հաղթել ԵՄ-ին։ Եթե, ​​ի սկզբանե Բրյուսելը իրականում շանտաժի էր ենթարկել Վրաստանի ղեկավարությանը, պահանջելով խզել հարաբերությունները Մոսկվայի հետ պատժամիջոցների կիրառման սպառնալիքով, սահմանափակելով եվրաինտեգրումը և աջակցելով տեղական արմատական ​​ընդդիմությանը, ապա այժմ հանձնվել է և այդ մասին է վկայում Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելը։ «Ինձ թվում է, որ եվրոպական բյուրոկրատիան հասկացավ, որ Վրաստանի հետ հարաբերությունները խզման եզրին են, և որոշեցին հետ կանգնել: Եթե ​​Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտային, ապա իշխանությունները կարող էին հայտարարել արտաքին քաղաքականության վերանայման մասին,- ասել է Նիկոլայ Սիլաևը,- միևնույն ժամանակ, եվրոպացի չինովնիկները հեշտությամբ զոհաբերեցին վրացական տխրահռչակ ընդդիմության շահերը։ Եվ դա կանխատեսելի էր, չի կարելի վտանգի ենթարկել երկարաժամկետ քաղաքականությունը հանուն ինչ որ մեկի, ինչպես և դա չի լինի  հանուն Հայաստանի ներկայիս իշխանությունների գոյատևման այն դեպքում, երբ ինչ որ բան այնպես չլինի»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular