ԱՄԷ-ն հայտարարել է ահաբեկչություններ նախապատրաստելու մեջ մեղադրվող 84 բանտարկյալների զանգվածային դատավարության մասին
ԻՐԱՎՈՒՆՔԱրաբական Միացյալ Էմիրությունները շաբաթ օրը խոստովանել են, որ զանգվածային դատավարություն է անցկացնում 84 բանտարկյալների նկատմամբ, հայտնում է AP-ն։
WAM պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով երկրի գլխավոր դատախազ Համադ ալ-Շամսիին, հաղորդում է, որ 84 մեղադրյալի մեղադրանք է առաջադրվել «պետության տարածքում բռնության և ահաբեկչության գործողություններ կատարելու նպատակով մեկ այլ գաղտնի կազմակերպություն ստեղծելու համար»։
Հայտարարության մեջ չի նշվում կասկածյալների անունները, սակայն ձերբակալվածների մեծ մասը հայտնի է որպես «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական խմբավորման անդամներ:
Ալ-Շամսին ասել է, որ բոլոր մեղադրյալներին փաստաբան է նշանակվել, և որ շուրջ վեց ամիս գործն ուսումնասիրելուց հետո դատախազներն այն ուղարկել են դատարան: