ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ 2024 թվականի հունվարի 8-ին հանրապետությունում կմեկնարկի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը:
Պաշտպանության նախարարությունը բանակի շարքերը համալրող զինակոչիկներին և 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հիշեցնում է այն ծրագրերի մասին, որոնք գործում են ինչպես զորակոչի շրջանակում, այնպես էլ հետագա ծառայության ընթացքում`
«Պաշտպան հայրենյաց» 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն։