ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման հարցը հայտնվել է ՀՀ վերաքննիչ դատարանում. «Մայր Հայաստան» խմբակցություն

ԻՐԱՎՈՒՆՔ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատական կարգով վիճարկում է Տիգրան Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունների ստանձնման օրինականությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:

«Այդ լիազորությունների ստանձնումը տեղի է ունեցել ավագանու քվորումի բացակայության պայմաններում։ Մենք պահանջում ենք երդման նոր արարողության կազմակերպում՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այլապես Ավինյանի և ընդհանրապես ամբողջ քաղաքապետարանի գործունեությունը կարող է հայտնվել օրենքից դուրս՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Այս թեմայով նախորդ տարի իմ ներկայացրած հայցադիմումը ՀՀ վարչական դատարանը չէր ընդունել վարույթ՝ ձևական պատճառաբանությամբ։ Դատարանի այդ որոշումը բողոքարկել էի ՀՀ վերաքննիչ դատարանում։ Վերջինս որոշել է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման վիճարկմանը վերաբերող հայցադիմումս պետք է ընդունել վարույթ, այսինքն՝ որոշել է, որ մենք ճիշտ ենք, իսկ Վարչական դատարանը՝ սխալ։ Այնպես որ Տիգրան Ավինյանի լիազորությունների ապօրինի ստանձնման թեման դեռ փակված չէ։ Մենք իրավաքաղաքական բոլոր գործիքակազմերն օգտագործելու ենք՝ ապօրինությունների դեմն առնելու համար։

Հ․Գ․։ Ի դեպ, եթե դատարանն առաջնորդվի օրենքով և Տիգրան Ավինյանին պարտադրի լիազորությունների ստանձնման նոր նիստ գումարել, ապա մինչև այդ պահը նրա ստորագրած բոլոր որոշումներն ու հրամանները, այդ թվում՝ ավագանու որոշումների կյանքի կոչումը, պետք է ուժը կորցրած ճանաչվեն։ Դա նշանակում է, որ, օրինակ, տխրահռչակ կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացումների որոշումը, ինչպես նաև տեղական տուրքերի ու վճարների բարձրացումները ևս պետք է չեղարկվեն»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular