Ղազախստանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի հարավում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախումբը։
«2024 թվականի հունվարի 6-ին Ալմաթիի ժամանակով ժամը 14:26-ին Ղազախստանի Հանրապետության ԱԻՆ սեյսմիկ կայանների ցանցում գրանցվել է երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթի քաղաքից 516 կմ հյուսիս»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 4,3 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 15 կիլոմետր խորության վրա։