2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2024 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 8-ին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ պաշտպանության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«2024 թվականի հունվարի 8-ին մեկնարկող շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչին ընդառաջ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ, զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքին խոչընդոտելուց»։