ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Mercedes ML 350-ը «Չայնիի» ոլորաններում մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ մանրամասներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Mercedes ML 350 մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին։ Գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն երկաթե արգելապատնեշը մխրճվել է ավտոմեքենայի մեջ և այն դուրս բերելու համար վարորդին օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, ապա հնարավոր է բախվեր այլ ավտոմեքենաների կամ էլ ավտոմեքենա կհայտնվեր ձորում։

Վթարից հետո միայն ժամանել են տարածքն սպասարկող ճանշինականներն ու սկսել աշխատանքներ կատարել՝ ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ։ 

Վարորդը տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular