ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր տարի, նոր քարոզչական պատերազմ. ի՞նչ է անելու Հայաստանը Բաքվի ինֆորմացիոն հարձակումների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Vk.com-ը գրում է, որ 2024 թվականին Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է նախապատրաստում Հայաստանի դեմ, և դա նույն «էկոլոգիական» համատեքստում, որն այդքան սիրում է և որն արդեն «փորձարկել է»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչ Սուրեն Պարսյանն անդրադառնալով 2024 թվականին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովի թեմային։

Այս համաժողովն ընդունելու հայտ էր ներկայացրել նաև Հայաստանը, սակայն հետո հրաժարվել էր հօգուտ Ադրբեջանի։ Փորձագետները համոզված են, որ Բաքվի ձեռքում այդ ֆորումը կդառնա «էկոլոգիական» համատեքստում մեր երկրի վրա հարձակվելու միջոց։ Այդ համատեքստում Բաքուն կարող է հայտարարել Լեռնային Ղարաբաղի բնական ռեսուրսների շահագործման մասին, ինչպես նաև մեղադրել Հայաստանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի մեջ Հայաստանը ներկայացնելով որպես տարածաշրջանում էկոլոգիապես խնդրահարույց պետություն։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանը դա անում է բացառապես քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նրան հետաքրքրում է ոչ թե բնապահպանական խնդիրը, այլ քաղաքականությունը։ Դրա վառ օրինակն էր Շուշիի մերձակայքում բնապահպան ակտիվիստների ակցիան, որոնց ճնշող մեծամասնությունը պետական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ էին, այլ ոչ թե քաղաքացիական հասարակության: Այդ գործողություններով նրանք մեծ ազդեցություն գործեցին Լեռնային Ղարաբաղի հայերի վրա, արդյունքում եղավ ղարաբաղցիների բռնի տեղահանում, այսինքն բնապահպանական շարժում սկսելով նրանք դա վերածեցին հարկադիր վերաբնակեցման, սեպտեմբերին ռազմական գործողության»,- ասել է Պարսյանը։

Բուն Ադրբեջանի վերաբերյալ Պարսյանը նշել է, որ այդ երկրի տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է, և մինչ Հայաստանի դեմ կեղծ բնապահպանական օրակարգ ձևավորելը, Ադրբեջանը պետք է նախ նայեր իր խնդիրներին։

Հարցով, թե արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատկերացնում են, թե Ադրբեջանն ինչ նոր քարոզչական հնարքներ ու մեղադրանքներ է պատրաստվում առաջադրել Հայաստանի հասցեին, և պատրաստվո՞ւմ են արդյոք դիմադրել դրանց, Sputnik Արմենիա գործակալությունը դիմել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարին, Հանքարդյունաբերությունը համակարգող Հովհաննես Հարությունյանին: «Մենք առանձին-առանձին չենք արձագանքում նման ահազանգերին կամ նմանատիպ խոսակցություններին և պատասխաններ չենք պատրաստում: Այն բոլոր չափանիշները, որոնք կան առողջապահության և շրջակա միջավայրի ոլորտում, մենք իրականացնում ենք մեր բնակիչների, երեխաների, մեր ապագա սերունդների համար։ Մենք չենք փորձում ինչ-որ նոր չափանիշ կիրառել միայն ինչ-որ մեկի դիսկուրսը ցրելու համար»,- ասել է Հարությունյանը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ 2023 թվականին պաշտոնական մակարդակով Հայաստանն արդեն պատասխանել է Ադրբեջանի կեղծ բնապահպանական մեղադրանքներին կապված Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ, և այդ թեմայով այլևս ասելիք չկա։ «Կարծում եմ, որ բնապահպանական այս հայտարարությունները համարժեք են այն հայտարարություններին, որոնք մենք արդեն լսել ենք անցյալ տարի: Լիազոր մարմինը՝ բնապահպանության նախարարությունը, այդ հարցի վերաբերյալ արդեն հայտարարություն է արել, և մենք հավատարիմ ենք մնալու դրա շրջանակին»,- ասել է նա:

Անկախ նրանից, թե ինչպես է հարևան երկիրը մտադիր բնապահպանական ասպեկտները ներառել իր քաղաքական ռազմավարության մեջ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկությունը, հավատարիմ է մնում իր հստակ ուղուն:

«Այդ ուղին ներառում է անցումային դրույթներ էներգետիկայի, արտանետումների կրճատման, ջրի մաքրման և վերամշակման համակարգերի կառուցման ոլորտում: Ինչ էլ որ ասի ադրբեջանական կողմը, մենք՝ որպես կազմակերպություն, կզբաղվենք մեր գործով», - ասել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում:

Բնապահպանների՝ հանքարդյունաբերության կողմից բնությանը և մարդու առողջությանը հասցված վնասի, ինչպես նաև Քաջարանում հիվանդ երեխաների ծնվելու մասին հայտարարություններին, Ստեփանյանը վստահեցրել է, որ դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և հետապնդում են բացառապես քաղաքական նպատակներ։

«Վախի միջոցով փորձում են կառավարել հասարակությանը, Քաջարանում առողջ երեխաներ են ծնվում, Սյունիքի մարզը, ըստ պաշտոնական վիճակագրության, աչքի է ընկնում իր առողջական ցուցանիշներով՝ լավ իմաստով, պետք չէ հանրությանը վախեցնել գոյություն չունեցող թեմաներով, հիվանդություններով, ուռուցքներով»,- ասել է Ստեփանյանը։ Նրա խոսքով, որոշակի շրջանակներ փորձում են հասարակության ուշադրությունը շեղել իրական խնդիրներից, մինչդեռ այդ խնդիրներից շատ են և մեծ ներդրումներ են պահանջում։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Բնապահպանական համաժողովը նախատեսված է 2024 թվականի նոյեմբերին։ Հայաստանը հրաժարվել է համաժողովը հյուրընկալելու իր հայտից Ադրբեջանում պահվող 32 բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular