Պուտինը հայերի է պարգևատրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը պետական մրցանակի է արժանացել ԶԼՄ-ների զարգացմանը մատուցած ծառայությունների համար։ Բաբայանը պարգեւատրվել է Բարեկամության շքանշանով։
ՌԴ նախագահ Պուտինի ստորագրած փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Նույն մրցանակներին են արժանացել НТВ բաժնետիրական հեռուստաընկերության բաժնի ղեկավար Նիկոլայ Բայախչյանը և Ռուսաստանի ԱՆՕ Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Արմեն Քեռյանը։
Պարգևատրվել են նաև Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով գլխավոր մասնագետ Լեյլա Ադամյանը («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալ) և Գրիգորի Փյումպուլյանը («Ռուսաստանի վաստակավոր բժիշկ» կոչում)։